Հեգնական պատասխաններ և ժպիտ. Daily Mail-ը հրապարակել է Ջեքսոնի հարցաքննության կադրերը՝ կապված մանկապղծության վերաբերյալ մեղադրանքների հետ (տեսանյութ)
КУЛЬТУРАԲրիտանական Daily Mail պարբերականի կայքը հրապարակել է տարիներ առաջ փոփ աստղ Մայքլ Ջեքսոնի հարցաքննության կադրերը, որը կապված է մանկապղծության վերաբերյալ երգչի դեմ ուղղված մեղադրանքների հետ:
1996 թվականի մարտի 1-ին կատարված տեսաձայնագրության մեջ երևում է, թե ինչպես է Ջեքսոնը հեգնական պատասխաններ տալիս իրեն տրվող հարցերին, ժպտում է և լուրջ չի ընդունում տեղի ունեցողը:
Հիշեցնենք, որ անցյալ ամիս էկրաններ բարձրացած «Լքելով Նևերլենդը» վավերագրական ֆիլմը, որն ապացույցներ է ներկայացնում Մայքլ Ջեքսոնի մանկապիղծ լինելու վերաբերյալ, մեծ իրարանցում է առաջացրել:
Վավերագրական ֆիլմում ներկայացվել են սեռական բռնության զոհերի ծնողների, քույր-եղբայրների ու կանանց հետ հարցազրույցները, Ջեքսոնի՝ անչափահաս տղաներին ուղարկված նամակներն ու ֆաքսային հաղորդագրությունները: