ԱՄՆ-ում տղամարդը զոհվել է էլեկտրոնային սիգարետի պայթյունից
МЕЖДУНАРОДНОЕԱմերիկյան Ֆորթ Ուերթ քաղաքի (Տեխաս) երիտասարդ բնակիչը վախճանվել է էլեկտրոնային սիգարետի պայթյունից, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Fort Worth Star-Telegram թերթին։
Ինչպես գրում է պարբերականը, 24-ամյա ամերիկացին նստած էր մեքենայում նոր էլեկտրոնային սիգարետը գնելուց հետո։ Նրա տատիկի խոսքով, երբ տղան փորձել է օգտագործել սիգարետը, այն պայթել է։
Զոհվածի տատիկը պատմել է, որ տղան ծխող չէր եւ տառապում էր ասթմայով։ Նրան պատմել էին, որ գոյություն ունի էլեկտրոնային սիգարետի մի տեսակ, որն, իբր, օգնում է վերացնել հիվանդության ախտանշանները։
Քննիչները տեղեկացրել են, որ էլեկտրոնային սիգարետի պայթյունի պատճառը մարտկոցի խափանումն է եղել։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



