BetConstruct-ը՝ «Խաղային ծրագրերի ապահովման Լավագույն մատակարար», «Արսենալ»-ի և Fashion TV-ի գործընկեր
ФОТОBetConstruct-ը վերադարձել է Լոնդոն՝ խաղային ոլորտի աշխարհի միակ և խոշորագույն B2B միջոցառում՝ ICE Totally Gaming 2019, տվյալների, առցանց և իրական բուքմեյքերական և խաղային բիզնեսի վերաբերյալ նոր տեսլականով:
ICE 2019-ի շրջանակում BetConstruct ընկերությունն արդեն հասցրել է կրկին արժանանալ «Խաղային ծրագրերի ապահովման Լավագույն մատակարար» մրցանակին:
Էքսպոյի ընթացքում ընկերությունը նաև պաշտոնապես հայտարարել է լոնդոնյան «Արսենալ» ֆուտբոլային ակումբի հետ որպես տեխնոլոգիական մատակարար համագործակցելու մասին:
Ավելացնենք, որ այս տարի աշխարհի ամենախոշոր խաղային էքսպո-շոում տեխնոլոգիաների մատակարարման համար բազմաթիվ մրցանակների արժանացած BetConstruct-ը ներկայանում է իր նորաստեղծ AJNA սարքի ցուցադրմամբ և փորձարկմամբ, ինչպես նաև հանրաճանաչ FashionTV Gaming Group-ի հետ համագործակցության արդյունքում ստեղծված խաղերի շնորհանդեսով:
Համադրելով խաղային նորարար լուծումները և տվյալների ավտոմատացված վերլուծության մեթոդները՝ BetConstruct-ը ստեղծել է AJNA տվյալների հետախուզման և արձանագրման սարքը, որը պատասխանատու է սպորտային իրադարձությունների ընթացքի ամրագրման համար: Սարքը պատահականորեն չի կրում «Երրորդ աչք» անվանումը: AJNA-ն հավաքագրում է այնպիսի մանրամասներ և վիճակագրական տվյալներ, որոնք մարդկային աչքն ի վիճակի չէ տեսնել՝ այդկերպ բարձրացնելով բուքմեյքերական ոլորտին առնչվող իր աննախադեպ արտադրանքի նշանակությունը:
BetConstruct-ի միջոցով FashionTV Gaming Group-ի` iGaming շուկա մուտք գործելու որոշումը ICE-ում արժանի է առանձնահատուկ հիշատակման: Փետրվարի 6-ին ընկերությունը կտոնի FTVGG-ի հետ համագործակցությունը՝ ներկայացնելով գործընկերության արդյունքում ձևավորված բրենդային սլոթ խաղերը և լայվ կազինոյի նախագծերը: