Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

ԱՄՆ դեսպանատունը և Հայաստանի մանուկներ հիմնադրամը շարունակում են ընդլայնել անգլերենի դասընթացները Հայաստանում

ОБЩЕСТВО

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը և Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) նոյեմբերի 13-ին հայտարարեցին անգլերենի ուսուցման երկու ծրագրերի շարունակական ընդլայնման մասին: Ծրագրերի հովանավորն է ԱՄՆ դեսպանատունը, ֆինանսական աջակցություն է տրամադրում և ծրագրերն իրականացնում է հիմնադրամը: Դասընթացներն իրականացվելու են հիմնականում Հայաստանի մի շարք գյուղական շրջաններում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հիմնադրամից, «Անգլերենի ուսուցման «Աքսես» միկրոկրթաթոշակային ծրագիր» (Աքսես) և «Անգլերենի մատչելիությունը հեռավոր շրջաններում՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ» ծրագրերի շարունակությունն ու զարգացումը Հայաստանի գյուղական համայնքների երիտասարդներին մեծ կարողություն կտան՝ տիրապետելու փորձված գործիքների, որոնք օգնելու են լեզվի յուրացմանը:

«Մենք լայն հնարավորություններ ենք ընձեռում գյուղական երիտասարդությանը՝ օգնելով նրանց աճել գիտական և մասնագիտական ոլորտներում,- ասաց Երևանում ԱՄՆ դեսպանատան հանրային կապերի պատասխանատու Ժակլին Դելեյը:- Անգլերենն արժեքավոր հմտություն է, որը հայ երիտասարդներին կարող է օգնել՝ հասնելու իրենց ակադեմիական նպատակներին և մեծացնելու տնտեսական հեռանկարները»:

Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանի հետ միասին այս տարվա երկու ծրագրերի մեկնարկի մասին ասուլիսում նրանք ընդգծեցին, որ անգլերենի որակյալ կրթության խրախուսումը երկու կազմակերպությունների՝ դեսպանատան և հիմնադրամի գլխավոր նպատակներից է:

Աքսեսը երկամյա միկրոկրթաթոշակային ծրագիր է: Հայաստանի մանուկներ հիմնադրամն արդեն հաջողությամբ իրականացրել է Աքսեսի նախորդ երկու ծրագրերը, իսկ այս միջոցառումը հայտարարում է հաջորդ երկամյա շրջափուլի մեկնարկի մասին: Հաջորդ երկու տարիների ընթացքում ԱՄՆ դեպանատունը և COAF-ը հնարավորություն կունենան ընդգրկելու 90 պայծառ, տնտեսապես խոցելի խմբերի 13-16 տարեկան աշակերտների Արագածավան (Արագածոտնի մարզ), Հացիկ (Արմավիրի մարզ), Թումանյան, Աքորի և Դեբետ (Լոռու մարզ) համայնքներից:

«Որպես ծրագրի ուղղակի արդյունք՝ գյուղական երիտասարդությունը կմեծացնի իր համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանն արդյունավետորեն մասնակցելու կարողությունը, ձեռք կբերի հմտություններ և առավել մրցունակ կլինի ապագայում մասնագիտական կայացման ճանապարհին,- նշեց Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը:- Լեզվի դասընթացից բացի, այս նախաձեռնությունը կենտրոնանալու է նաև տեղական մասնագետների կարողությունների զարգացման վրա՝ գյուղի ուսուցիչներին ընդգրկելով որպես Աքսես ծրագրի դասավանդողների օգնականներ»:

Այսօր մեկնարկած երկրորդ՝ «Անգլերենի մատչելիությունը հեռավոր շրջաններում՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ» ծրագիրն առաջարկում է առցանց և ստացիոնար դասընթացների համադրություն: Ամեն շաբաթ այս նոր նախաձեռնության հետդպրոցական տարիքի մասնակիցները լեզուն կուսումնասիրեն առցանց կառավարման գերժամանակակից Մուդլ (Moodle) համակարգով: Ուսանողները կմասնակցեն նաև մի շարք դեմ առ դեմ դասերի:

2015 և 2016 թվականների ընթացքում այս նոր առցանց նախաձեռնությունը ծառայելու է Հայաստանի 320 երիտասարդի 9 տարբեր կենտրոններում: Մասնակիցներն ընտրվելու են այնպիսի համայնքներից, որտեղ անգլերենի ուսուցման ռեսուրսները սահմանափակ են կամ բոլորովին բացակայում են: Ծրագիրը կենտրոնանում է 17-35 տարեկան երիտասարդների վրա, ովքեր հիմնականում մուտք չունեն անգլերենի լսարաններին: Դասընթացը նպատակ ունի ամրապնդելու ուսանողի գրավոր և բանավոր գիտելիքները՝ առաջարկելով սոցիալական անգլերեն և բիզնես հաղորդակցություն:

Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանիգյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումն սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշան ակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիր և Արագածոտն մարզերի 22 գյուղական համայնքների բնակիչները: 2014թ. ի վեր Հիմնադրամը զարգացման ծրագրեր է իրականացնում նաև Լոռու մարզի Թումանյանիշրջանի մի շարք համայնքներում: 

 

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества