Ոստիկանները հայտնաբերեցին համալսարաններից բջջային հեռախոսներ գողանալու մեջ կասկածվողին
ОБЩЕСТВО2018 թ. դեկտեմբերի 20-ին, ժամը 20.50-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում 18-ամյա մի քաղաքացուհուց հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Երեւանի ագրարային համալսարանի սանհանգույցից գողացել են իր «Սամսունգ Ջ-3» բջջային հեռախոսը:
Նմանատիպ ահազանգ ստացվեց նաեւ փետրվարի 4-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցի 2 աշակերտուհիներից, որոնք հաղորդումներ տվեցին, որ նույն օրը, ժամը 11-ի սահմաններում, համալսարանի 9-րդ մասնաշենքի ավագ դպրոցի լսարաններից մեկից գողացել են «Այֆոն 6Ս» եւ «Լենովո» բջջային հեռախոսներ:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



