Աշխատավարձերը՝ բարձրացնել, «պրեմիաները»՝ վերացնել
ПОЛИТИКАՄեր տեղեկություններով՝ պարգևավճարների շուրջ ստեղծված աժիոտաժից և սկանդալային պատմություններից հետագայում խուսափելու համար իշխանությունները որոշել են վերանայել պետապարատի ընդհանուր աշխատավարձային ֆոնդը և այնտեղ վերաբաշխում կատարել: Մասնավորապես, մեր աղբյուրների պնդմամբ, նախատեսվում է պարգևավճարների «ինստիտուտը» հնարավորինս չեզոքացնելու համար կրճատել դրանց համար նախատեսված բյուջեն և այդ գումարներից որոշակի բաշխում կատարել աշխատավարձերի վրա: Այս կերպ մի կողմից կստեղծվի աշխատավարձերի բարձրացման ֆոն, իսկ մյուս կողմից, զուգահեռաբար, աստիճանաբար կարելի կլինի վերացնել ավանդական «պրեմիաները»: Ըստ թերթի տեղեկությունների, այս խնդրով համապատասխան գերատեսչություններին հրահանգավորել է վարչապետ Փաշինյանը, իհարկե՝ առայժմ ներքին կարգով:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



