Fox News հայտարարել է վթարված A321-ի վրա պայթուցիկի վայրկյանաչափ տեղադրված լինելու մասին
ОБЩЕСТВОԵգիպտոսում վթարված ռուսական A321 ինքնաթիռի գործով հետաքննիչները պարզել են, որ ինքնաթիռում եղել է պայթուցիկի վայրկյանաչափ: Ինչպես հայտնում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով Ռիա Նովոստին, այս մասին հայտնել է ամերիկյան Fox News հեռուստաալիքը:
Ըստ հեռուստաալիքի տեղեկատվության` սարքավորումը տեղադրված է եղել 2 ժամվա չափով: Պայթուցիկը, ըստ հետաքննության աշխատանքային վարկածներից մեկի, տեղադրվել է ինքնաթիռի ջեռուցման համակարգում կամ դրա կողքին: Չեն հայտնում, սակայն, թե ինչպես են ստացվել տվյալները:
Հոկտեմբերի 31-ին Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող ռուսական ուղևորափոխադրող Airbus-321 ինքնաթիռը վթարվել է, որի հետևանքով մահացել են ինքնաթիռի 217 ուղևորներն (17-ը երեխա են) և անձնակազմի 7 անդամները:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



