Մեքսիկայում հրազենից սառնասրտորեն սպանել են հայտնի ռադիոհաղորդավարին
МЕЖДУНАРОДНОЕՌադիոհաղորդավար Խեսոս Ռամոս Ռոդրիգեսը սպանվել է շաբաթ առավոտյան՝ մեքսիկական Տաբասկո նահանգի Էմիլիանո-Սապատա քաղաքի սրճարաններից մեկում՝ հայտնում է Excelsior-ը։
Նախնական տվյալներով, Ռամոսը եղել է ընկերների հետ։ Սրճարանին է մոտեցել մի ավտոմեքենա, նրանից դուրս է եկել երեք մարդ, որոնք հրազենից կրակել են լրագրողի վրա։ Կիրակի օրը սպանվածը պետք է դառնար 59 տարեկան։ Նա Nuestra Region ռադիոալիքի հանրահայտ հաղորդավար էր։
Հունվարի վերջին Հարավային Ներքին Կալիֆոռնիա մեքսիկական նահանգում սպանվել էր լրագրող Ռաֆայել Մուրուա Մանրիկեսը։
Մեքսիկայի Մարդու իրավունքների ազգային հանձնաժողովի տվյալներով, 2000թ․ սկսած՝ երկրում սպանվել են մոտ 140 լրագրողներ, ԶԼՄ-ների եւս 21 աշխատակիցներ անհայտ կորել են։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



