Մոսկովյան բանկերից մեկից տասնյակ մարդիկ են տարհանվել ռումբի առկայության ահազանգի պատճառով
МЕЖДУНАРОДНОЕՄոսկվայի վարկային բանկից տասնյակ մարդիկ են տարհանվել՝ շենքում ռումբի առկայության մասին ահազանգի պատճառով, այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Մոսկվայի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը:
Հայտնի է, որ բանկը գտնվում է Մոսկվայի Լենինգրադյան պողոտայում, շենքից շտապ տարհանվել են բոլոր աշխատակիցներն ու այցելուները, որոնք այդ պահին գտնվել են ներսում: Ընդհանուր առմամբ տարհանվել է 26 մարդ:
Ներկա պահին ստուգումներ են կատարվում բանկի բոլոր սրահներում:
Վերջին շաբաթներին Ռուսաստանի տարբեր քաղաքներում շենքերի ականապատման կեղծ ահազանգերի պատճառով մինչ օրս տարհանվել է 190 000 մարդ, որոնցից 47 000-ը մայրաքաղաք Մոսկվայում:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



