Անխել դի Մարիա. Իմ հեռանալուց հետո «Ռեալը» ոչինչ չի նվաճել
СПОРТ«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Անխել դի Մարիան կարծում է, որ ճիշտ ժամանակին է հեռացել «Ռեալից»: Հիշեցնենք, որ 2014 թվականի ամռանը դի Մարիան մադրիդյան թիմից տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ», իսկ այս ամռանը համալրեց «Պարի Սեն Ժերմենի» կազմը:
-Կարծում էի` Մադրիդում երկար տարիներ կմնամ, բայց սա ֆուտբոլ է: Իմ հեռանալուց հետո «Ռեալը» ոչ մի տիտղոս չի նվաճել, այնպես որ` ինչ-որ առումով ճիշտ ժամանակին եմ հեռացել: Մադրիդյան ակումբում անցկացրած տարիներից ջերմ հիշողություններ են մնացել: Մադրիդում ծնվել է աղջիկս, այնտեղ բժիշկները փրկել են նրա կյանքը... Այդ փորձը ես երբեք չեմ մոռանա:
«Ռեալի» երկրպագուները շատ պահանջկոտ են: Թիմը շատ տիտղոսներ է նվաճել, իսկ երկրպագուները սովորել են դրան: Փարիզում երկրպագուներն ավելի մեղմ են,-դի Մարիայի խոսքը մեջբերված է «BeIN Sports»-ից: