Ռուսական գազի մատակարարումները Հայաստանին իրականացվում են արտոնյալ պայմաններով․ Կարասին
ЭКОНОМИКАՌուսական բնական գազի մատակարարումները Հայաստանին իրականացվում են արտոնյալ պայմաններով՝ համեմատած համաշխարհային գների հետ, որոնք որոշվում են պայմանագրային հիմունքներով։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը։
Նրա խոսքով, 2018թ․ դեկտեմբերի 31-ին «Գազպրոմ էքսպորտ» ԲԲԸ-ի եւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջեւ գազի առքուվաճառքի պայմանագրի ժամկետը լրանալու կետ կապված՝ ստորագրվել է լրացուցիչ համաձայնագիր, ըստ որի, Հայաստանի համար գազի գինը 2019թ․ կկազմի 165 ամերիկյան դոլար՝ 1000 խ/մ-ի համար։
«Պետք է նաեւ հաշվի առնել, որ ռուսական արտահանողը կալորիականության հետ կապված գազի գնի վերահաշվարկ չի կատարել ( մատակարարվող գազը տարբերվում է բարձր ջերմատարողությամբ): Սա դե ֆակտո լրացուցիչ կոմերցիոն զեղչ է իրենից ներկայացնում, որն արտացոլում է երկու երկրների միջեւ դաշնակցային բնույթը: Ռուսաստանից գազի մատակարարումները (տարեկան մոտ 2 մլրդ խորանարդ մետր) ամբողջությամբ բավարարում են հանրապետության կարիքները:
Հարկ եմ համարում նշել, որ երկու երկրների միջեւ դաշնակցային հարաբերությունները բոլոր ոլորտներում մասշտաբային բնույթ են կրում եւ չեն սահմափակվում ռուսական գազի մատակարարումների գնագոյացման հարցերով», - ասել է ռուս դիվանագետը: