Ереван, 17.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Օրվա աստղագուշակը. նոյեմբերի 14

ЛАЙФ

Խոյ

Անխտիր բոլորին վստահել չարժե: Այսօր կարող են մոլորեցնել ձեզ, հեշտությամբ հունից հանել: Խարդախությունների զոհ դառնալու վտանգը մեծ է: Ձեր քայլերում առավել զգույշ եղեք: Կարող եք զբաղվել այն ամենով, ինչը հոգեհարազատ է: Օրվա առաջին կեսնին ստեղծագործական ներուժը մեծ է: Եթե այն ճիշտ ուղղությամբ օգտագործեք, ապա դրական լիցքերի կստանաք: Հնարավոր են նոր ծանոթություններ, կհանդիպեք մարդկանց, ովքեր կկիսեն ձեր հետաքրքրություններն ու նախասիրությունները: Սիրելիին մի ձանձրացրեք ձեր կասկածներով, քնքույշ ու համբերատար եղեք:

Ցուլ

Ամեն բան լավ կդասավորվի, ձեզնից պահանջվում է հանգստություն պահպանել և օրվա առաջին կեսին վեճերի մեջ չներքաշվել: Զգացմունքային դաշտն անկայուն է: Հարազատներին, ընտանիքի անդամներին վերաբերող լուրերը կուրախացնեն: Ոմանց առջև, անսպասելիորեն, գործնական նոր հնարավորություններ կբացվեն: Եվ այդ ամենը շնորհիվ մի մարդու, ում երբևէ օգնել եք: Երիտասարդ Ցուլերի համար հետաքրքիր օր է սպասվում: Անձնական հարաբերություններում ձեռք կբերեք նոր փորձ, ինչը հետագայում օգտակար կլինի: Հրաշալի օր է սենյակային բույսեր, նաև ծաղիկներ գնելու համար, դրանք երկար ժամանակ աչք կշոյեն ու կուրախացնեն ձեզ :

Երկվորյակ

Առավոտյան որոշ խնդիրներ կծագեն, որոնք օրվա ընթացքում հեշտությամբ կլուծեք: Դրական միտումների ազդեցությունը կմեծանա և, ընդհանուր առմամբ, օրը լավ կդասավորվի: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ մարդկանց հետ, ովքեր մի ժամանակ շատ թանկ են եղել ձեզ համար: Այսօր կարող եք նոր ուղևորություններ ծրագրել: Լի եք էներգիայով, հոգնածություն չեք զգա: Հարմար օր է սպորտով զբաղվելու, մաքուր օդում ակտիվ հանգիստ կազմակերպելու համար:

Խեցգետին

Եթե հստակ ծրագրեր ունեք, ապա անհապաղ անցեք դրանց իրագործմանը, քանի դեռ հանգամանքները ձեր օգտին են դասավորվում և լուրջ խոչընդոտներ չկան: Հնարավոր են չնախատեսված ծախսեր: Ուշադիր եղեք անձնական իրերի հանդեպ, որևէ բան կորցնելու վտանգը մեծ է: Փաստաթղթերի հետ անփույթ վերաբերմունքը կարող է լուրջ հետևանքներ ունենալ: Ուշադրություն կպահանջվի նշանի այն ներկայացուցիչներից, ովքեր երեկոյան գործնական կամ անձնական բնույթի հանդիպումներ են ծրագրել: Ընդհանուր լեզու կգտնեք միայն նրանց հետ, ովքեր ձեզ անսահման սիրում ու գնահատում են:

Առյուծ

Հանգիստ ու խաղաղ օր է սպասվում: Նշանի շատ ներկայացուցիչների համար այն կարող է ձանձրալի թվալ: Լի եք էներգիայով, սակայն չգիտեք, թե ինչպես այն օգտագործել: Սխալ կվարվեք, եթե օրն անցկացնեք՝ շրջաապատի մարդկանց խնդիրները լուծելով: Դա կհանգեցնի մի շարք վեճերի և տարաձայնությունների: Եթե շատ եք ուզում բարի գործ անել , ապա արեք այն, ինչ ձեզնից խնդրում են, ոչ ավելին: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր չափազանց զգայուն են և խոցելի, ինչը փոքր-ինչ կզարմացնի մտերիմներին: Փորձեք լիցքաթափվել և հանգստություն պահպանել: Զբոսանքներն օգտակար կլինեն:

Կույս

Անհանգիստ, հակասություններով լի, սակայն հետաքրքիր օր է սպասվում: Նշանի այն ներկայացուցիչները , ովքեր երազել են գլխապտույտ սիրավեպ ունենալ, անհավանական սիրային պատմության սկիզբ դնելու հնարավորություն կունենան: Այսօր հատկապես կոգեշնչվեն այն Կույսերը, ում հոգեհարազատ է գրականությունը: Ինքներդ ձեզ չեք խաբի, սակայն մարդկանց հետ շփումներում փոքրիկ խորամանկությունների կդիմեք, և դրանով ոչ մեկի չեք վնասի, այլ ճիշտ հակառակը: Հրաշալի օր է գնումներ կատարելու համար: Կարող եք ձեռք բերել զարդեր, նորաձև հագուստ:

Կշեռք

Այսօր առավել զգուշավոր եղեք: Լարված օր է սպասվում՝ լի տհաճ անակնկալներով: Նշանի շատ ներկայացուցիչներ կգժտվեն նրանց հետ, ում սիրում են, մտերիմների հետ հարաբերություններն անտանելի կդառնան: Ձեր կատակներն այսօր ճիշտ չեն հասկացվի, և ոմանց համար վիրավաորական կլինեն: Ուրիշների կյանքին խառնվելը, նրանց անձնական հարցերը քննարկելն այսօր ճիշտ չի լինի: Փորձեք լսողի դերում լինել: Հնարավոր է լուծվեն, վերջին ժամանակներս անհանգստացնող, մի շարք հարցեր: Նոր գաղափարներ կծնվեն, որոնք կյանքի կոչելով՝ ձեր կյանքում դրական փոփոխությունների սկիզբ կդնեք:

Կարիճ

Բարեհաջող օր է սպասվում: Կհաջողվի իրագործել այն ամենն, ինչը ծրագրել էիք, և այդ հարցում աջակցության կարիք չեք ունենա: Կարող եք միանգամայն նոր գործեր ձեռնարկել, անգամ եթե դրանց մասին հստակ պատկերացում չունեք: Ձեռք կբերեք նոր համախոհներ: Երեկոն հարմար է ոչ պաշտոնական շփումների համար այն մարդկանց հետ, որոնց հետ ֆինանսական ընդհանուր շահեր ունեք: Գործնակայն բնույթի հանդիպումը կարող է անսպասելի զարգացում ստանալ, հնարավոր է բուռն սիրային հարաբերության սկիզբ դրվի:

Աղեղնավոր

Օրը լավ կդասավորվի, միայն երեկոյան հնարավոր են որոշ անախորժություններ: Մտերիմները ձեր ուշադրության և աջակցության կարիքն ունեն: Փորձեք լսել նրանց, անգամ եթե զրույցի թեման այնքան էլ ձեր սրտով չէ: Կեսօրին հնարավոր են չծրագրված ուղևորություններ, որոնք հրաշալի կանցնեն: Կարող եք հաջող գնումներ կատարել: Երեկոյան ժամանակ տրամադրեք ձեր առողջությանը և արտաքին տեսքին: Առողջարարական, կոսմետիկ պրոցեդուրաները արդյունավետ ու օգտակար կլինեն:

Այծեղջյուր

Բարդ օր է սպասվում: Վատ միջադեպեր չեն լինի, սակայն դրական լիցքերի, հաճելի զգացողությունների պակաս կզգաք, ինչը վատ կանդրադառնա ոչ միայն ձեր, այլ նաև շրջապատի վրա: Կարևոր որոշումներ կայացնել չարժե, ցանկացած իրավիճակում հանգստություն և զգուշություն պահպանեք: Մտերիմների հետ հարաբերությունները մարտի դաշտ են հիշեցնում: Ամեն պահ պայթյունի վտանգ կա, իսկ պատճառը ձեզ համար անհայտ է: Ամեն դեպքում,փորձեք առավել համբերատար լինել, խուսափեք ցավոտ թեմաների քննարկումից:

Ջրհոս

Օրը հանգիստ կանցնի, թույլ կտա իրագործել, շաբաթվա ընթացքում կազմած, մի շարք ծրագրեր: Տեսնելով, որ դժվարին իրավիճակում եք՝ մտերիմներն անմիջապես օգնության կհասնեն: Ուրախալի լուրեր կստանաք, հնարավոր են դրամական մուտքեր: Առավոտյան կարող եք ուղևորության մեկնել, հանդիպել ընկերներին: Իսկ երեկոն ցանկալի է անցկացնել տանը՝ միայնության մեջ: Փորձեք թուլանալ, լիցքաթափվել: Այսօր թե՛ ֆիզիկական և թե՛ հոգեկան հանգստի կարիք շատ ունեք:

Ձկներ

Թյուրիմացաբար որոշ խնդիրներ կծագեն, սակայն ընդհանուր առմամբ, օրը լավ կդասավորվի և ուրախ պահեր կպարգևի: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր առավել հնարամիտ են: Հետաքրքիր մտահաղացումներ կունենան թե՛ իրենց և թե՛ ընկերների համար: Զարմանալի չէ, որ մշտապես ուշադրության կենտրոնում կլինեք, շրջապատում բոլորը կցանկանան մտերմանալ ձեզ հետ: Նոր ծանոթություններ կհաստատեք, ֆլիրտը չեք բացառի, սակայն որևէ մեկով լուրջ տարվել չեք ցանկանա: Դա լավ կստացվի նշանի փորձառու ներկայացուցիչների մոտ: Առավել երիտասարդ Ձկները կդժվարանան խուսափել սիրահարվելուց, իսկ զգացմունքները, հնարավոր է, փոխադարձ չլինեն:

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян