Ո՞վ կփոխարինի Ռուբեն Ջաղինյանին. Բունիաթյանը հավաստիացնում է, որ ինքն ունի Փաշինյանի «դաբրոն»
ПОЛИТИКАՀանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի պաշտոնավարման ժամկետը, ինչպես հայտնի է, լրանում է մարտի սկզբին: «Փաստի» հավաստի տեղեկություններով, նա չի վերանշանակվի: Արդեն իսկ հայտարարված է մրցույթ նշյալ հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնի համար: Ամենայն հավանականությամբ, ով ընտրվի այդ հանձնաժողովի անդամ, նա էլ վարչապետի կողմից կնշանակվի հանձնաժողովի նախագահ: Մեր աղբյուրները պնդում են, որ այս պահի դրությամբ իշխանությունները դեռևս վերջնական քաղաքական որոշում չունեն, թե ով է լինելու Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ: Սակայն, ըստ մեզ հասած տեղեկությունների, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Բունիաթյանը «այստեղ-այնտեղ» հավաստիացրել է, որ ինքն ունի Նիկոլ Փաշինյանի «դաբրոն» և նշանակվելու է վերոնշյալ հանձնաժողովի նախագահ: Հիշեցնենք, որ Բունիաթյանը վերջերս էր հրաժարական ներկայացրել ՀՌԱՀ նախագահի պաշտոնից: