Շախմատի կանանց հավաքականը հաղթեց Լատվիայի թիմին. Եվրոպայի առաջնություն
СПОРТՇախմատի Հայաստանի կանանց հավաքականը Եվրոպայի առաջության անդրանիկ տուրում հաղթեց Լատվիային:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, կանանց հավաքականի կազմում միակ հաղթանակը տոնեց Էլինա Դանիելյանը: Իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան և Սուսաննա Գաբոյանը: Հայաստան-Լատվիա 2,5-1,5:
Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում նոյեմբերի 12-22-ն անցկացվող Եվրոպայի թիմային առաջնությունում հանդես կգան 36 հավաքականներ, որոնցից հիմնական ֆավորիտներն են Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Հայաստանի, Հունգարիայի, Լեհաստանի, Նիդեռլանդների և Ադրբեջանի թիմերը: Հայաստանի հավաքականի կազմում հանդես են գալիս Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանը, Հրանտ Մելքումյանը և Հայաստանի գործող չեմպիոն Կարեն Գրիգորյանը: Եվրոպայի առաջնության բացման պաշտոնական արարողությունը կկայանա նոյեմբերի 13-ին, որին էլ կհաջորդի առ աջին տուրը: Մասնակից հավաքականները կխաղան 9 տուր: