Միջազգային արձագանքը Փարիզի ահաբեկչությանը. աշխարհը ցնցված է
МЕЖДУНАРОДНОЕՄիջազգային հանրությունը խստորեն դատապարտել է Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունը: Տարբեր երկրների և միջազգային կառույցների ղեկավարներ իրենց պատրաստակամությունն են հայտնել աջակցել Ֆրանսիային: Ինչպես տեղեկացրին ԵԱՀԿ գրասենյակից, ԵԱՀԿ գործող նախագա հ Իվիցա Դաչիչը և գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերն իրենց վշտակցությունն են հայտնել ահաբեկչության զոհերի ընտանիքներին, հարազատներին, Ֆրանսիայի կառավարությանն ու ժողովրդին, վիրավորներին ցանկացել ապաքինում:
«Մենք խստորեն դատապարտում ենք այս նենգ ահաբեկչական հարձակումների շարքը քաղաքացիների դեմ և այն ոչ խտրական բռնությունը, որը տեղի է ունեցել ձեր երկրում: Համոզված եղեք, որ ԵԱՀԿ բոլոր երկրներն այս պահին կանգնած են ձեր կողքին` կիսելով այն համոզմունքը, որ ոչ մի քաղաքական դրդապատճառ չի կարող արդարացնել նման նենգ արարքները»,- նշել է Դաչիչը` հավելելով, որ այս ամենն ավելի է ամրապնդում ահաբեկչության դեմ պայքարելու իրենց հանձնառությունը: Զանիերն ու Դաչիչը հավելել են, որ ԵԱՀԿ շրջանակներում համագործակցությունը լավագույն պատասխանն է այն սպանա լիքներին, որոնք բախվում են իրենց հասարակությունները:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը «Թվիթեր»-ի իր էջում գրել է. «Ես ցնցված եմ Փարիզում այս երեկո տեղի ունեցածից: Մեր մտքերն ու աղթոքները Ֆրանսիայի ժողովրդի հետ են: Մենք կանենք ամեն բան, որ օգնենք»:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ևս իր խորին ցավակցությունն է հայտնել «Փարիզում սարսափելի ահաբեկչական գործողությունների» առնչությամբ:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտնել է, որ իրենք պատրաստ են ցանակցած տեսակի օգնություն տրամադրել Ֆրանսիայի կառավարությանը: «Այս հարձակումն ուղղված էր ոչ միայն Փարիզի, Ֆրանսիայի բնակիչների դեմ, այլև ողջ մարդկության և այն համամարդկային արժեքների դեմ, որոնք մենք կիսում ենք»,- նշել է նա:
Փարիզում տեղի ունեցած խոշորագույն ահաբեկչական գործողության առնչությամբ Ֆրանսիային ցավակցել են Ավստրալիայի վարչապետ Մալկոլմ Տերնբուլը, Վատիկանի մամուլի խոսնակ Ֆեդերիկո Լոմբարդին, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆինլանդիայի վարչապետ Յուխա Սիպիլյան, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Ղազախստանի և Բուլղարիայի արտգործանախարարությունները, Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն, Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը, Պերուի նախագահ Օլյանտա ՄուրալաÕ ¶, Արգենտինայի նախագահ Կրիստինա Ֆերնանդես դե Կիրշները, Արաբական պետությունների համագործակցության խորհուրդը, Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը, Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունը, Չինաստանի ԱԳՆ-ն, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռախմոնը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Իսպանիայի վարչապետը, Իտալիայի և Թուրքիայի նախագահները, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Յենս Ստոլտենբերգը, Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը Ժան Կլոդ Յունկերը, Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և այլք:
Փարիզում միանգամից վեց կետում իրականացված ահաբեկչության զոհ է դարձել 153 մարդ, որոնցից 112-ը մահացել է «Բատակլան» համերգային սրահում: Այս մասին հաղորդել է CNN-ը: Ֆրանսիայի դատախազությունն առայժմ հաստատել է 120 զոհի փաստը: Վիրավորվել է 200 մարդ, որոնցից 80-ի վիճակը ծանր է: Փարիզում ահաբեկչություն իրականացրած 8 մասնակից ոչնչացվել է: Այդ մասին հայտնել է «Ֆրասպրես»-ը` հղում կատարելով իր աղբյուրներին: Նրանց հաղորդմամբ` հարձակվողներից 7-ն իրենք իրենց պայթեցրել են: Ամեն դեպքում Փարիզի բնակիչներին խորհուրդ չի տրվում դուրս գալ տանից, քանի ո ր պահպանվում է հավանականությունը, որ որոշ ահաբեկիչներ թաքնվել են դեպքերի վայրից: Երկրում հաստատվել է արտակարգ դրություն, հայտարարվել խիստ վերահսկողություն պետական սահմանների նկատմամբ: Ահաբեկչությունից ժամեր անց նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է արտակարգ խորհրդակցություն: Նա ահաբեկչության ծավալներն աննախադեպ է անվանել:



