Փարիզի ահաբեկչությունների զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ չկան
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի թվում, ըստ նախնական տվյալների, ՀՀ քաղաքացիներ չկան: Վկայակոչելով ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրա վիճակների նախարարության պաշտոնական կայքը, կապ է հաստատվել Ֆրանսիայում ՀՀ փոխդեսպան Վահե Վահրամյանի հետ, ով տեղեկացրել է, որ ահաբեկչության զոհերի և տուժածների ինքնությունը պարզվում է:
Նոյեմբերի 13-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում միաժամանակ ահաբեկչություններ են տեղի ունեցել քաղաքի 6 տարբեր վայրերում: Ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը, ըստ տարբեր ըվյալների, հասել է 120-153-ի, տուժել է ավելի քան 200 մարդ, նրանցից 80-ի վիճակը ծանր է:
Երկրում հաստատվել է արտակարգ դրություն, հայտարարվել խիստ վերահսկողություն պետական սահմանների նկատմամբ: Ահաբեկչությունից ժամեր անց նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է արտակարգ խորհրդակցություն: Նա ահաբեկչության ծավալներն աննախադեպ է անվանել:



