AirFrance-ը կիրականացնի բոլոր նախատեսված չվերթները
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիական ամենախոշոր AirFrance ավիափոխադրող ընկերությունը հայտարարել է, որ չնայած մայրաքաղաք Փարիզում իրականացված ահաբեկչությանը, ավիաընկերությունը շարունակելու է բոլոր նախատեսված թռիչքները: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
AirFrance-ը հայտարարել է, որ հնարավոր են ժամանող և մեկնող չվերթների ուշացումներ` կապված սահմանային ուժեղացված ստուգումների հետ: Իսկ բոլոր ցանկացողները, ովքեր տոմսեր են գտնել նոյեմբերի 13-15-ն ընկած ժամանակահատվածի համար, կարող են առանց հավելյալ վճարի փոխել նույն դասի տոմսը մինչև նոյեմբերի 22-ը:
Ռուսական ավիափոխադրող ընկերությունները փարիզյան ահաբեկչությունից հետո բնականոն կերպով շարունակում են իրենց թռիչքները: Այս մասին հայտնել են Ռուսաստանի ավիացիայից և ռուսական խոշորագույն ավիափոխադրող Аэрофлот ընկերությունից:
Ամերկյան American Airlines ընկերությունը չեղյալ է համարել Փարիզ նախատեսված մեկ թռիչք, սակայն ավելի ուշ հայտնել է, որ մնացած թռիչքները կկատարվեն ըստ ժամանակացույցի:
Փարիզում միանգամից վեց կետում իրականացված ահաբեկչության զոհ է դարձել, տարբեր տվյալներով, 120- 153 մարդ, որոնցից 112-ը մահացել է «Բատակլան» համերգային սրահում: Այս մասին հաղորդել է CNN-ը: Ֆրանսիայի դատախազություննառայժմ հաստատել է 120 զոհի փաստը: Վիրավորվել է 200 մարդ, որոնցից 80-ի վիճակը ծանր է: Փարիզում ահաբեկչություն իրականացրած 8 մասնակից ոչնչացվել է:Այդ մասին հայտÕ �ել է «Ֆրասպրես»-ը` հղում կատարելով իր աղբյուրներին: Նրանց հաղորդմամբ` հարձակվողներից 7-ն իրենք իրենց պայթեցրել են: Ամեն դեպքումՓարիզի բնակիչներին խորհուրդ չի տրվում դուրս գալ տանից, քանի որ պահպանվում է հավանականությունը, որ որոշ ահաբեկիչներ թաքնվել են դեպքերի վայրից:Երկրում հաստատվել է արտակարգ դրություն, հայտարարվել խիստ վերահսկողություն պետական ս ահմանների նկատմամբ: Ահաբեկչությունից ժամեր անց նախագահՖրանսուա Օլանդը հրավիրել է արտակարգ խորհրդակցություն: Նա ահաբեկչության ծավալներն աննախադեպ է անվանել:



