«Զվարթնոց» օդանավակայանում կատարված գողությունը բացահայտվեց. Կասկածյալներն ամուսիններ են
ОБЩЕСТВОՓետրվարի 14-ին, ժամը 17.10-ին, ոստիկանության «Զվարթոնց» օդանավակայանի գժային բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են հրավիրել ամուսիններ՝ 1970 թ. ծնված Արա Ա.-ին եւ Արմինե Ա.-ին:
Նրանք տվել են խոստովանական բացատրություն եւ ներկայացրել պայուսակ՝ ոսկյա զարդերով, որը փետրվարի 11-ին, ժամը 06.15-ին, վերցրել էին «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահի ուղեւորների հաշվառման սեղանից:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ պայուսակը պատկանում է փետրվարի 11-ին Երեւան-Մոսկվա չվերթի ուղեւոր Գագիկ Կ.-ին:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է քննություն:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



