Մենք չպետք է խուճապի մատնվենք ՊՍԺ-ից կրած պարտության պատճառով. Ուլե Գունար Սուլշեր
СПОРТ«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե Գունար Սուլշերը հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում «Պարի Սեն Ժերմենից» 0:2 հաշվով կրած պարտությունը չպետք է ազդի ֆուտբոլիստների հոգեբանության վրա:
«Այս ակումբում պետք է սովորեն վերականգնվել: Այստեղ միշտ պետք է մարտահրավերներ ունենաս և «Չելսիի» հետ հանդիպումն այդ մարտահրավերներից մեկն է:
Պետք է վստահ լինենք, որ առաջիկա օրերի մարզումներն արդյունավետ են լինելու և մենք լիովին պատրաստ ենք լինելու երկուշաբթի կայանալիք խաղին: Մենք չպետք է խուճապի մատնվենք ՊՍԺ-ից կրած պարտության պատճառով:
Մեր հոգեբանությունը չի փոխվել: Պետք է շարունակենք աշխատել այնպես, ինչպես ծրագրել ենք»,- Սուլշերի խոսքը մեջբերել է «կարմիր սատանաների» մամուլի ծառայությունը:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
4
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



