«Ինտերը» տնային հաղթանակ տարավ, Իկարդին կնոջ հետ խաղը դիտում էր տրիբունայից (ֆոտո)
СПОРТԻտալական A Սերիայի 24-րդ տուրում «Ինտերը» սեփական դաշտում 2:1 հաշվով պարտության մատնեց «Սամպդորիային»: Ընդ որում՝ խաղի բոլոր գոլերը երկրորդ խաղակեսում գրանցվեցին 5 րոպեի ընթացքում (տեսանյութ):
Վերջերս «Ինտերի» ավագի թեւկապից զրկված արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին բացակայում էր հայտացուցակից եւ իր կնոջ հետ խաղը դիտում էր տրիբունայից: Իկարդին չէր հայտավորվել նաեւ միլանյան ակումբի նախորդ խաղին ավստրիական «Ռապիդի» դեմ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում:
Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակեց 46 միավոր ամրապնդվեց երրորդ տեղում: «Սամպդորիան» 33 միավոր 10-րդն է:
Իտալիայի առաջնություն, 24-րդ տուր
«Ինտեր» - «Սամպդորիա»՝ 2:1
Դանիլո Դ՛Ամբրոզիո, 73, Ռաջա նայնգոլան, 78 - Մանոլա Գաբիադինի, 76
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



