Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Եվրանեսթ ԽՎ հանձնաժողովի նիստում քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցության վերջին զարգացումները

ПОЛИТИКА

Եվրանեսթ ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին Թբիլիսիում: Նիստը վարել է հանձնաժողովի համանախագահ, Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը: Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միÕ �ոցների հետ կապերի վարչությունից, նա իր ելույթում մասնավորապես անդրադարձել է Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության վերջին զարգացումներին, խոսել է Եվրանեսթում տիրող ներկա իրավիճակի մասին, ներկայացրել Հայաստանի եւ Եվրամիության կողմից մշակույթի եւ կրթության ոլորտներում իրականացվող համատեղ ծրագրերը:

Նիստի աշխատանքներին մասնակցել են Եվրոպական խորհրդարանի, Հայաստանի, Ուկրաինայի եւ Վրաստանի խորհրդարանների պատգամավորներ: Հանձնաժողովի առաջին փոխնախագահի պաշտոնում ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը:

Հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել են «Բոլոնիայի գործընթացի շրջանակներում ԵՄ եւ ԱլԳ երկրների միջեւ համագործակցությունը մասնագիտական որակավորումների, աշխատանքային փորձի եւ համալսարանի դիպլոմների ճանաչման գործընթացներում» զեկույցի նախագիծը, որը կքվեարկվի Վեհաժողովի հաջորդ լիագումար նիստի ընթացքում: Զեկույցի համահեղինակները՝ Եվրախորհրդարանի եւ Մոլդովայի խորհրդարանի ներկայացուցիչները, հակիրճ ներկայացրել են զեկույցը եւ պատասխանել ներկաների հարցերին:

Նիստի ընթացքում Վրաստանի համապատասխան գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ տեղի են ունեցել քննարկումներ՝ Բոլոնիայի գործընթացի վերջին զարգացումների վերաբերյալ:

Նոյեմբերի 9-10-ը Եվրանեսթ ԽՎ-ի հանձնաժողովների նիստերը շարունակվել են Բրյուսելում՝ Եվրախորհրդարանի, Հայաստանի, Վրաստանի եւ Ուկրաինայի խորհրդարանների անդամների մասնակցությամբ:

Նոյեմբերի 9-ին տեղի է ունեցել Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստը, որի ընթացքում ՀՀ ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը ընտրվել է հանձնաժողովի երկրորդ փոխնախագահի պաշտոնում: Նիստին քննարկվել են «ԵՄ անդամ պետությունների եւ Արեւելյան Եվրոպայի գործընկերների ընդհանուր դիրքորոշումներն ու մտահոգությունները արտաքին քաղաքականությունների եւ իրենց անվտանգության համար արտաքին սպառնալիքների վերաբերյալ» զեկույցի նախագիծը, որը կքվեարկվի Վեհաժողովի հաջորդ լիագումար նիստի ընթացքում: Õ �աստաթղթի համազեկուցողներ Արտակ Զաքարյանը եւ Եվրախորհրդարանի ներկայացուցիչ Սանդրա Կալնիետեն ներկայացրել են զեկույցի նախագիծը: Արտակ Զաքարյանն իր խոսքում կարեւորել է զեկուցի թեման ներկա աշխարհաքաղաքական զարգացումների լույսի ներքո՝ նշելով, որ փաստաթղթի համապարփակ եւ լայնածավալ բնույթը արտացոլում է արդի խնդիրները: Նա կոչ է արել անդամներին հանդես գալ զեկույցի տեքստի վերաբերյալ կառուցողական առաջարկություններով:

Նիստի ընթացքում տեղի են ունեցել քննարկումներ Արեւելյան գործընկերության առաջին՝  «Ժողովրդավարություն, արդյունավետ կառավարում եւ կայունություն» պլատֆորմի շրջանակներում իրականացված գործունեության եւ ԵՄ ԵՀՔ նոր քաղաքականության վերաբերյալ, ինչպես նաեւ ներկայացվել են Եվրախորհրդարանի եւ ԵԱՀԿ-ի կողմից վերջին ժամանակահատվածում Արեւելյան գործընկերության երկրներում կատարված դիտորդական առաքելությունների արդյունքները: Թեմաները ներկայացվել են Եվրախորհրդարանի, Եվրոպական հանձնաժողովի եւ Եվրոպական արտաքին գործողությունների ծաÕ �այության բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից:

Նոյեմբերի 10-ին տեղի են ունեցել Էներգետիկ անվտանգության եւ տնտեսական ինտեգրման, ինչպես նաեւ ԵՄ քաղաքականությունների հետ իրավական մոտարկման եւ համապատասխանեցման հարցերի հանձնաժողովների նիստերը:

Էներգետիկ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստին համազեկուցողների կողմից ներկայացվել է «Այլընտրանքային գազի ոլորտում քաղաքականության մշակում եւ ԵՄ-ի պոտենցիալ ազդեցությունը Արեւելյան գործընկերության երկրների էներգետիկ շուկաների վրա» զեկույցի նախագիծը, որը կքվեարկվի Վեհաժողովի հաջորդ լիագումար նիստի ընթացքում:

Նիստի ընթացքում Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչն անդրադարձել է Արեւելյան գործընկերության երրորդ՝ «Էներգետիկ անվտանգություն» պլատֆորմի շրջանակում վերջին ժամանակահատվածում իրականացված գործունեության վերաբերյալ տեղեկատվությանը:

Նույն օրը տեղի ունեցած Տնտեսական ինտեգրման եւ ԵՄ քաղաքականությունների հետ իրավական մոտարկման եւ համապատասխանեցման հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանն ընտրվել է հանձնաժողովի համանախագահի պաշտոնում:

Նիստի ընթացքում ներկայացվել եւ քննարկվել է «ԵՄ ֆինանսական բազմամյա աջակցության հեռանկարները եւ դրանց ազդեցությունը Արեւելյան գործընկերության երկրների տնտեսական համագործակցության վրա» զեկույցի նախագիծը, որը կքվեարկվի Վեհաժողովի հաջորդ լիագումար նիստի ընթացքում:

Նիստի ընթացքում Եվրախորհրդարանի եւ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության աշխատակիցների կողմից ներկայացվել են Արեւելյան գործընկերության երկրորդ՝ «Տնտեսական ինտեգրում եւ ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցում» պլատֆորմի շրջանակներում իրականացված գործունեության, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության անդամ երկների տնտեսական ինտեգրմանն ուղղված ԵՄ ֆինանսական աջակցության վերաբերյալ տեղեկատվությունը:

Եվրանեսթ ԽՎ-ի հաջորդ լիագումար նիստը տեղի է ունենալու 2016 թվականի գարնանը:

Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри