Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար
ОБЩЕСТВОՓետրվարի 19-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Փակ են Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Նիգավան, Լուսագյուղ, Վարդենիս, Չքնաղ, Եղիպատրուշ, Միրաք, Թթուջուր և Ձորագլուխ գյուղերի, Արագածի տարածաշրջանի Սիփան, Ավշեն, Ճարճակիս, Միջնատուն, Շենկանի, Լեռնարոտ գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղի համայնքային ավտոճանապարհները: Շիրակի մարզի Գյումրի-Աշոցք և Արագածոտնի մարզի Գեղաձոր գյուղի համայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



