Ереван, 24.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Արմեն Սարգսյանի երկակի կարգավիճակը. իրականության մեջ դերակատարությունը սիմվոլիկ չէ

АНАЛИТИКА

Մյունխենում Անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը միջանցքում կարճատև զրույց է ունեցել ԱՄՆ նախկին փոխնախագահ Բայդենի հետ: Հանդիպումը, ավելի ստույգ՝ զրույցի մի հատվածը հայտնվել է համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ «Ողջույն, պարո՛ն նախագահ, կներեք, Ձեր կողքով անցա»,– ասել է Ջո Բայդենը, ինչին Արմեն Սարգսյանը կատակով պատասխանել է. «Դուք չեք կարող իմ կողքով անցնել»։ Միմյանց որպիսությունը հարցնելուց հետո արդեն շշուկով Արմեն Սարգսյանը Բայդենին հարցրել է. «Դուք առաջադրելո՞ւ եք Ձեր թեկնածությունը նախագահական ընտրություններին», ինչին Բայդենը նույնպես պատասխանել է շշուկով։ Նրա ձայնը չի լսվել, սակայն ժեստերից կարելի է ենթադրել, որ պատասխանը դրական է։ Ամերիկյան լրատվամիջոցներն այժմ ակտիվ քննարկում են այս դրվագը՝ փորձելով գուշակել Բայդենի պատասխանը։ Հիմնական վարկածն այն է, որ Բայդենն ասել է՝«ամենայն հավանական ասել է՝«ամենայն հավանականությամբ»:

Միջազգային հեղինակավոր լրատվականներին այս դրվագը հետաքրքրել է առավելապես Ջո Բայդենի՝ սպասվող նախագահական ընտրություններում առաջադրվել–չառաջադրվելու հարցի հետ կապված: Հայաստանյան ընթերցողի տեսանկյունից, սակայն, առավել հետաքրքրական է այն, որ մեր երկրի նախագահը բարձր մակարդակի ծանոթություններ ու կապեր ունի աշխարհով մեկ: Սա, իհարկե, ինչ–որ տեղ հպարտանալու առիթ է: Մյուս կողմից էլ, սակայն, հպարտությանը զուգահեռ կա անհանգստանալու առիթ: Անհանգստության պատճառը ոչ թե նախագահի` նման ծանոթություններն ու կապերն են, այլ այդ ամենի և նրա Սահմանադրական կարգավիճակի միջև որոշակի աններդաշնակությունը:

Այդ կապերի փաստը գաղտնիք չէ: Այն հայտնի էր թե նախկին, թե ներկա իշխանություններին: Ինչպես վերջերս շատ դիպուկ նշել էին նախագահի գրասենյակից, նախագահը իրեն Սահմանադրությամբ վերագրված լիազորությունից բացի այլ գործառույթներ չի իրականացնում: Խնդիրը, սակայն, այն է, որ նույնիսկ այդ սահմանափակ լիազորությունների շրջանակում Սարգսյանը կարողանում է ստեղծել այնպիսի իմիջ, այնպիսի քաղաքական ընկալում, որը հաճախ ավելի ազդեցիկ է, քան բուն իշխանության կրողների ընկալումն է: Վերջիվերջո, քաղաքական ազդեցության չափն ու արժեքը չի սահմանափակվում միայն թղթով արձանագրված սահմանափակումներով:

Եվ այս իմաստով դժվար չէ նկատել, որ սահմանադրորեն ունենալով սակավ գործառույթներ՝ Արմեն Սարգսյանը որպես քաղաքական գործիչ այդքան էլ սակավ ունակություններով ու հմտություններով մեկը չէ, եթե չասենք՝ հակառակը: Թե՛ նրա քաղաքական կենսագրությունը, թե՛ ներկայիս գործունեությունը դա են հուշում: Ի վերջո, Սարգսյանը հեղափոխության ընթացքում դարձավ կարևոր գործառույթ իրականացնող սուբյեկտ՝ փաստացի դառնալով իշխանության խաղաղ փոխանցման յուրօրինակ «միջնորդը»: Հենց նա գնաց Հանրապետության հրապարակ ու հանդիպեց Փաշինյանին, հենց նրա միջոցով կազմակերպվեց Սարգսյան–Փաշինյան հանդիպումը:

Առայժմ որևէ բացասական մտադրություն հնարավոր չէ գտնել նախագահի գործողություններում: Երկրի կայունության, իմիջի առումով նրա կողմից արված քայլերը դրական գնահատականի են արժանի: Սակայն օր օրի աճող քաղաքական կշիռը մի կողմից, հարուստ քաղաքական կենսագրությունը մեկ այլ կողմից, հուշում են, որ առնվազն կա նախագահի կարգավիճակի և նախագահի իրական քաղաքական ուժի միջև աններդաշնակություն: Այդ աններդաշնակությունն առայժմ իրեն զգացնել չի տալիս: Բայց տեսականորեն նման սցենար բացառել հնարավոր չէ: Մանավանդ, եթե հաշվի առնենք իշխանության վարկանիշային կորուստներն ու շոշափելի փոփոխություններում նկատվող անարդյունավետությունը: Այս ֆոնին դրական իմիջ ձևավորող, միաժամանակ, սակայն, որևէ քաղաքական պատասխանատվության տակ չստորագրող Արմեն Սարգսյանը իր լոյալությամբ հանդերձ դառնում է հնարավոր քաղաքական զարգացումների լուրջ ֆավորիտ: Ի վերջո, ինչքան էլ նոր կառավարման համակարգում նախագահի դերակատարությունը ներկայացվի որպես սոսկ սիմվոլիկ, իրականության մեջ այդ դերակատարությունը սիմվոլիկ չէ: Ավելին՝ պետք չէ թերագնահատել այդ սիմվոլիզմի ուժը: 

 

ԼԵՎՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира