Կիևում կայացել է Ուկրաինայի հայերի միության նախագահի և Հայաստանի նոր դեսպանի հանդիպումը
ОБЩЕСТВОՓետրվարի 20-ին, Կիեւում՝ Ուկրաինայի հայերի միության կենտրոնական գրասենյակում, կազմակերպության ղեկավարությունն ընդունել էր Ուկրաինայում Հայաստանի նոր դեսպանին:
Ինչպես հայտնում է AnalitikaUA.net- ը՝ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը ողջունել է Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Տիգրան Սեյրանյանին, հույս հայտնելով, որ Կիեւի եւ Երեւանի միջեւ հարաբերություններն այսուհետ էլ դինամիկ կզարգանան:Հայ համայնքի ղեկավար Վիլեն Շատվորյանը ներկայացրեց Ուկրաինայի հայերի միության գործունեությունը, խոսեց կազմակերպության նախաձեռնած ծրագրերի իրականացման մասին:
Հանդիպմանը քննարկվել է հայկական սփյուռքի հետ կապված հարցերի լայն շրջանակ:
Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը խոսեց պաշտոնական Երեւանի արտաքին քաղաքականության գերակայությունների մասին: Կողմերը պատրաստակամություն հայտնեցին համագործակցելու:
Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Ուկրաինայի հայերի միության մի շարք տարածաշրջանային ներկայացուցիչներ, կազմակերպության փոխնախագահներ եւ Ուկրաինայի երիտասարդ հայերի միության ղեկավարը:
1
Почему не позволили выступать с произведениями Арама Хачатуряна? «Паст»
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» генерал-майора Аршака Карапетяна с Пасхой
3
В Азербайджане готовятся к горнодобывающему буму, а у нас?.. «Паст»
4
Разве никто не знал закон,порядок и правила? «Паст»
5
«Когда соответствующие органы годами закрывают на всё глаза» «Паст»




