Վիեննայում գերտերությունների ԱԳ նախարարները բանակցում են Սիրիայի հարցով
МЕЖДУНАРОДНОЕԱվելի քան տասնյակ երկրների արտաքին գործերի նախարարներ նոյեմբերի 14-ին հավաքվել են Ավստրիայի մայրաքաղաք Վիենայում` քննարկելու Սիրիայի հակամարտության հարցը: Քննարկմանը մասնակցում է նաև Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը: Վկայակոչելո վ Associated Press-ը, հանդիպմանը ֆրանսիացի արգործնախարարը նշել է, որ Փարիզի վրա հարձակումներն ավելի են մեծացնում Սիրիայում և ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության կողմից համընդհանուր մոտեցում գտնելու անհրաժեշտությունը: Գերմանիայի, Հորդանանի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարները սատարել են ֆրանսիացի գործընկերոջ հայտարարությունը:
«Սաուդյան Արաբիայի Թագավորությունը կոչ է անում ավելի ինտենսիվ միջազգային ջանքեր գործադրել պայքարելու ահաբեկչություն պատուհասի բոլոր ձևերի դեմ»,- «The Wall Street Journal»-ի հաղորդմամբ` լրագրողներին հայտնել է Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրը:
Վիեննայի բանակցություններին մասնակցում են Ռուսաստանի արտաքին գործերինախարար Սերգեյ Լավրովը, Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրը, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, Թուրքիայի արտաքին գործերինախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն, Չինաստանի վարչապետ Լի Բաոդոնգը,Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, Մեծ Բրիտանիայիարտաքին գործերի քարտուղար Ֆի լիպ Համոնդը, Քաթարի, Օմանի, Լիբանանի,Իտալիայի, Իրաքի, Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Հորդանանի արտգործնախարարները, Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալՀուսեյն Ամիրաբդուլահիան, ինչպես նաեւ ՄԱԿ-ը՝ ի դեմ գլխավոր քարտուղարի հատուկ պատվիրակի, եւ ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգությանքաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, Արաբական պետությունների լիգայի եւ Իսլամական համագործակցության կազմակերպությաններկայացուցիչները:



