Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտում պայթյուն է որոտացել. ԱԻՆ
ОБЩЕСТВОՓետրվարի 21-ին՝ ժամը 12:36-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքում՝ Պարույր Սևակի փողոցի թիվ 5/1 հասցեում գտնվող Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի 5-րդ հարկի սենյակներից մեկում, հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ սենյակում (մոտ 30 քմ)՝ օդահեռացուցիչ սարքավորման (մոտ 5 քմ) մեջ, տեղի է ունեցել պայթյուն` հրդեհի բռնկումով: Դեպքի վայրում քիմիական նյութի արտահոսք չի հայտնաբերվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:51-ին, մարվել՝ 13:02-ին:
Ամբողջությամբ այրվել է սարքավորումը, տեղաշարժվել և մասամբ վնասվել են պատուհանները (2 հատ` յուրաքանչյուրը 4 մ երկարությամբ): Տուժածներ չկան:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



