Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հերքել է հայկական անօդաչուի կորստի մասին լրատվությունը
ОБЩЕСТВОՍահմանին հանգիստ է։ Որեւէ միջադեպ, որը արժանի լիներ ուշադրության, չկա։ Այս մասին Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունում Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ ընդունելությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը։
Նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը շուտով հանդես կգա հայտարարությամբ՝ կապված ադրբեջանական կողմից տարածված այն լրատվության հետ, թե իբր իրենք հայկական անօդաչու են խփել, քանի որ այս հարցը ԼՂՀ ՊԲ պատասխանատվության ոլորտում է։ Ընդ որում, Դավթյանը հայտարարեց, որ անձամբ իրեն հայտնի չէ հայկական կողմի որեւէ թռչող սարքի կորստի մասին։
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
3
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт



