Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Որոշ դիտարկումներ՝ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների վերաբերյալ

БЛОГ

Արմեն Պետրոսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Գրառմանը կցված լուսանկարն արված է ընթացիկ տարվա հունվարի 11-ին՝ նույն Փարիզում, երբ աշխարհի շուրջ 40 երկրների և միջազգային կառույցների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Բելգիայի, Իսրայելի, ԵՄ, ԵԽ և այլն ղեկավարներ ժամանել էին Ֆրանսիայի մայրաքաղաք՝ իրենց աջակցությունը հայտնելու այդ երկրի իշխանություններին 2015-ի առաջին օրերին փարիզյան Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի, հրեական սննդի խանութների դեմ իրականացված ահաբեկչական հարձակումների հետ կապված:
Թվում էր՝ սրանից ընդամենը 11 ամիս առաջ տեղի ունեցած զազրելի միջադեպերը առավել զգոնություն և հետևողականություն կհաղորդեն աշխարհի գերտերությունների գործողություններին, մինչդեռ այն ինչ տեղի ունեցավ Փարիզում անցած գիշեր իր մասշտաբներով և թիրախներով պարզապես փաստում է հակառակի մասին:
Այս համատեքստում, առկա են մի շարք իրողություններ, որոնք թույլ են տալիս ընդհանրական դիտարկումներ կատարել տեղի ունեցած ողբերգական միջադեպերի առնչությամբ:
1. Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները նախապես և չափազանց գրագետ կազմակերպված գործողություններ էին, որոնք պարունակում էին տարբեր ահաբեկչական կառույցների գործելաոճին բնորոշ բոլոր առանձնահատկությունները՝ զինված հարձակումից, հանրային նշանակության հաստատության զավթումից, մինչև մահապարտ ահաբեկիչի մասնակցությամբ բռնարարք: Այս հանգամանքն էլ հենց բարդացնում է փորձագիտական հանրության շրջանում՝ ենթադրություններ ներկայացնելու՝ գործողությունների հեղինակ կառույցի հետ կապված, քանի դեռ չկա պաշտոնական հայտարարություն՝ որևէ ծայրահեղական կառույցի կողմից պատասխանատվություն ստանձնելու վերաբերյալ: Ի դեպ, եթե ահաբեկչական գործողության հեղինակն «Իսլամական պետությունն» (ԻՊ), նրա հետ առնչվող կառույցներն են, կամ «Ալ-Կաիդան» (ԱԿ) է (նրա ճյուղավորումներից որևէ մեկը) ապա այս կազմակերպությունները բռնարարքի պատասխանատվությունը ստանձնում են դրա իրականացումից անմիջապես հետո՝ 1 օրվա ընթացքում: Մյուս կողմից, օրինակ, ԱԿ-ի օգտին է խոսում հարձակումներից մեկի ընթացքում հնչած հետևյալ արտահայտությունը՝ «Ֆրանսիայի համար նոյեմբերի 14-ը կդառնա այն, ինչ սեպտեմբերի 11-ն՝ ԱՄՆ-ի համար»:
2. Մեծ հաշվով, էական տարբերություն էլ չկա, թե իսլամական ծայրահեղ արմատական կառույցներից որն է կանգնած ահաբեկչական գործողությունների հետևում, սա հարված է ողջ քաղաքակիրթ մարդկությանն, ինչու ոչ, մարդկային քաղաքակրթությանը, աշխարհում առկա անվտանգության համակարգին՝ աննախադեպ խուճապային իրավիճակ ստեղծելով արևմտյան պետությունների խաղաղ բնակչության շրջանում: Այն հետևանք է աշխարհի և հատկապես արևմտյան գերտերությունների անհեռատես ու անդեմ քաղաքականության, որը տարբեր դրսևորումներով առնվազն 4 տարի շարունակվում է Մերձավոր Արևելքում:
3. Թեպետ որևէ պետություն, անկախ իր զարգացվածության, անվտանգության տեսանկյունից կայացվածության մակարդակից, ապահովագրված չէ միջազգային ահաբեկչության սպառնալիքից, այնուամենայնիվ, փարիզյան բռնարարքները լուրջ հարված էին Ֆրանսիայի անվտանգության համակարգին և ամբողջ աշխարհում բարձր գնահատական վայելող ֆրանսիական անվտանգության ծառայություններին: Այս դիտարկման օգտին են խոսում նույն տարեսկզբին տեղի ունեցած ահաբեկչություններն, ինչպես նաև հենց վերջին գործողությունների նախապես և լավ կազմակերպված բնույթը:
4. Խորհրդանշական է փարիզյան ահաբեկչությունների իրականացման օրը. դրանք նախորդեցին նոյեմբերի 14-ին, երբ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի էին ունենալու սիրիական հակամարտության կարգավորմանը նվիրված հերթական միջազգային հանդիպումն. անխոս, փարիզյան ողբերգական միջադեպերն իրենց էական ազդեցությունը կունենան հանդիպման մասնակից շուրջ 20 առանցքային պետությունների ներկայացուցիչների վրա՝ վեր կանգնելու իրենց միջև առկա երկրորդական տարաձայնություններից և շատ ավելի առարկայական մոտեցում ցուցաբերելու Սիրիայում և առհասարակ Մերձավոր Արևելքում ահաբեկչական տարրերի դեմ իրականացվող պայքարում:
5. Իսկ ինչ քայլեր կարող են հետևել ահաբեկչական գործողություններին: Նախ, եվրոպական պետություններն առավել կբարձրաձնեն անվտագության ծառայությունների գործունեության մակարդակը, գուցե նաև առավել առարկայական և հետևողական դարձնեն պայքարը իսլամական ծայրահեղ արմատական կառույցների դեմ հենց Մերձավոր Արևելքում: Չի բացառվում նաև, կտրուկ փոփոխություններ ԵՄ-ի միգրացիոն քաղաքականության շրջանակներում, ինչի հետևանքով էականորեն կսահմանափակվեն միգրացիոն մուտքերը դեպի Հին աշխարհամաս:
Հ.Գ. 1 Չի բացառվում, որ փարիզյան ահաբեկչություններից կարող են օգտվել եվրոպական ազգայնական ուժերը, որոնց նպատակը բռնարարքների մեղքի վեկտորի ուղղորդումն է դեպի իսլամական ծայրահեղ արմատական տարերն, ինչի հետևանքով Եվրոպան կամա թե ակամա ստիպված կլինի վերանայել իր ներկա միգրացիոն քաղաքականությունը:
Հ.Գ.2 Խորին ցավակցությունս եմ հայտնում բարեկամ ֆրասիացի ժողովրդին և ֆրանսիացի ընկերներիս... սա բոլորիս ողբերգությունն է:

Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри