Մարիա Զախարովան ընդհատել է ադրբեջանցի լրագրողին. Ի՞նչ կապ ունի Ռուսաստանի համանախագահությունը
ОБЩЕСТВОՄոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցը, որի ընթացքում ադրբեջանցի լրագրողը հարցրել է Մոսկվայում անցկացվելիք «Լազարեւյան ակումբի» մասին, որում, ըստ նրա, մասնակցելու են «Ադրբեջանի օկուպացված տարածքներում անջատողական ռեժիմի» ղեկավարները:
Լրագրողը փորձել է կապել ֆորումի անցկացումը Ռուսաստանի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հետ, սակայն Մարիա Զախարովան ընդհատել է նրան:
Ռուսաստանում ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաեւ հավելել է, որ ոչ կառավարական կազմակերպությունների եւ քաղացիական հասարակության ներկայացուցիչների կողմից միջոցառումներ անցկացնելու իրավունքը երաշխավորված է Ռուսաստանի օրենսդրությամբ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



