Ամենաարդյունավետ բուժումն անգինայի դեմ
ЛАЙФԱյս եղանակին հաճախ են անգինայով վարակվելու դեպքերը: Դրա համար Past.am-ը Ձեղ է ներկայացնում դրա բուժման ավանդական եղանակներից մեկը:
Կա անգինան և կոկորդային ցանկացած բորբոքման դեմ շատ պարզ, հասանելի, էժան, և կարևորը՝ շատ արդյունավետ միջոց: Դա ակնամոմն է՝ ամենաարդյունավետ ավանդական միջողը անգինայի բոլոր փուլերում: Այն օգտագործելու երկու տարբերակ կա:Ամենահարմարը ակնամոմից թուրմ պատրաստելն է, որպեսզի այն մշտապես ձեռքի տակ լինի հեղուկ վիճակում: Այդ դեպքում կարելի է հեղուկը պարզապես քսել կոկորդի բորբոքված մասում և վերջ: Ցավը վայրկյանական կանցնի, բայց փոքր-ինչ կվառվի կոկորդը:
Թուրմը պատրաստելու համար 100 գրամ սպիրտի մեջ ավելացրել 10-30 գրամ ակնամոմ՝ կախված խտությունից: Նախապես ակնամոմը պետք է փշրել: Դրա համար ամենալավ տարբերակն այն սառցարանում սառեցնելն է, հետո մուրճով մանրացնելը: Հարկավոր է 1-2 շաբաթ պահել մութ տեղում: Ավելի պարզ եղանակ՝ հարկավոր է ուտելուց հետո ծամել մի քիչ ակնամոմ՝ մոտ 2 գրամ: Օրվա ընթացքում ստացվում է 4-5 գրամ: Ի դեպ, իսկական ակնամոմը պետք է այրելու զգացողություն առաջացնի բերանում, եթե դա տեղի չի ունենում, ուրեմն ակնամոմը որակյալ չէ, բուժումը՝ ևս:
Արուսիկ Տիգրանյանան



