Միանգամից երկու կին մարտի վերջին առաջին անգամ դուրս կգա բաց տիեզերք
ОБЩЕСТВОՊատմության մեջ առաջին անգամ բաց տիեզերք դուրս կգա միանգամից երկու կին։ Դա տեղի կունենա մարտի վերջին, Միջազգային տիեզերակայանից։ Կմասնակցեն երկու ամերիկուհիներ՝ Էն Մակքլեյնը եւ Քրիստինա Քուկը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոտսի»-ն՝ հղում կատարելով NASA-ին։
Քուկը, որը Միջազգային տիեզերակայան կթռչի մարտի կեսին, Տիեզերագնացների պատրաստման կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում տեղեկացրել է, որ թռիչքի ժամանակ դուրս կգա բաց տիեզերք Մակքլեյնի հետ միասին, որը գտնվում է տիեզերակայանում։ Բաց տիեզերք դուրս գալու ժամկետը չի նշվել։
Կանանցից առաջինը 1984 թվականին բաց տիեզերք է դուրս եկել խորհրդային տիեզերագնաց Սվետլանա Սավիցկայան։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



