Վլադիմիր Սպիվակովի կինն ահաբեկչության ժամանակ չի կարողացել գտնել աղջիկներին
МЕЖДУНАРОДНОЕԱնվանի դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի կինը` Սաթին, Փարիզի ահաբեկչության ժամանակ դուստրերի հետ եղել է քաղաքում: 53-ամյա հեռուստահաղորդավարուհին super.ru-ին ասել է, որ ողբերգության ժամանակ նրա երեք երեխաները` Եկատերինան, Տատյանան և ԱնÕ �ան, տանը չէին:
«Փառք Աստծո, իմ և աղջիկներիս հետ ամեն ինչ կարգին է: Ես հիմա ոչինչ չեմ հասկանում: Ահաբեկչության պահին ես տանն էի։ Իհարկե մինչև ես չտեսա աղջիկներիս, տեղս չէի գտնում։ Բջջային կապ կար, բայց տաքսի չկար, ամեն բան շղթայված էր։ Ամենասարսափելին այն էր, որ չէինք հասկանում, թե ինչ է կատարվում։ Մենք մինչև առավոտյան ժամը 3-4-ը չէինք քնել, փորձում էինք հասկանալ, թե արդյոք բոլոր ահաբեկիչներն են վնասազերծվել, քանի որ նրանք շրջում էին քաղաքում և անկանոն կրակում էին։ Փառք Աստծո, աղջիկներս արագ տուն հասան, Աստված նրանց պահեց։ Նրանցից մեկի հետ մենք հիմա գործերով Լոնդոն ենք մեկնում։ Ես պետք է խաղամ ներկայացման մեջ։ Մեկնում են գնացքները, թե ոչ, կիմանանք կայարանում։ Իրականում մինչև հիմա դժվար է գիտակցել այն ամենն, ինչ կատարվել է»,- ասել է դիրիժորի կինը։
Նոյեմբերի 13-ի երեկոյան



