Ереван, 11.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


Լեւոն Տեր-Պետրոսյան. Իմ եւ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների մասին

ОБЩЕСТВО

ՀՀ առաջին նխագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը անդրադարձել է իր եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերություններին, հաղորդում է ilur.am-ը:

Նա իր հոդվածում նշում է հետեւյալը.

«Գրեթե օր չի անցնում, որ այդ հարաբերությունների մասին որեւէ «սենսացիոն» լուր, անհեթեթություն, ակնհայտ սուտ կամ հերյուրանք հրապարակ չնետվի։ Սովորաբար ես դրանց չեմ արձագանքում եւ ուշադրության էլ չեմ արժանացնում։ Միայն երբեմն, լրագրողների համառությանը չդիմանալով, հերքումներով հանդես է գալիս իմ գրասենյակի մամլո քարտուղարը։

Ի՞նչ պատճառով է, արդ, որ խախտելով իմ սովորությունը, այս անգամ որոշել եմ դրանց անդրադառնալ անձամբ։ Հավաստիացնում եմ՝ ո՛չ ամենեւին ինքնապաշտպանության, այլ բացառապես Նիկոլ Փաշինյանին շինծու մեղադրանքների թիրախ չդարձնելու նկատառումով։ Ուստի, մանր-մունր ցնդաբանությունները մի կողմ դնելով, կարեւոր եմ համարում հանրության ուշադրությունը հրավիրել միայն Փաշինյանի քաղաքական ընդդիմախոսների եւ նրանց սպասարկող լրատվամիջոցների կողմից տարածվող հետեւյալ պնդումների վրա։ Եւ այսպես.

1. Որպես աքսիոմատիկ ճշմարտություն է հրամցվում այն հորինվածքը, թե իբր Նիկոլ Փաշինյանը իմ քաղաքական հոգեզավակն է, իսկ ես՝ նրա կնքահայրը։ Կատարյալ անհեթեթություն. 90-ական թվականներից սկսած մինչեւ 2000-ականի կեսերը Փաշինյանը, որպես լրագրող, եղել է իմ ամենախիստ եւ անհաշտ քննադատներից մեկը։ 2006-ին «Այլընտրանք» նախաձեռնության հիմնադիր կազմում ընդգրկվելուց հետո նա դադարեցրել է այդ քննադատական վերաբերմունքը։ 2007-ին ընդգրկվել է 2008թ. նախագահական ընտրությունների իմ նախընտրական թիմում։ Հսկայական աշխատանք է կատարել քարոզարշավի ընթացքում, ինչը ակտիվորեն շարունակել է ընդհատակում եւ բանտարկության ժամանակ հրապարակած ծանրակշիռ հոդվածներով։ Նույնպիսի նվիրումով ու ջանադրությամբ մասնակցել է Հայ Ազգային Կոնգրես դաշինքի 2012թ. խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին եւ ընտրվել ԱԺ պատգամավոր նույնանուն խմբակցության կազմում։ 2014-ին ՀԱԿ-ԲՀԿ-Ժառանգություն համագործակցության կայացումից հետո, նա խզել է իր հարաբերությունները Կոնգրեսի հետ եւ վերականգնել իր քննադատական մոտեցումը իմ նկատմամբ։ Այս ամենը նշանակում է, որ միայն հիվանդ ուղեղներում կարող էր ծնվել Փաշինյանի՝ իմ քաղաքական հոգեզավակը լինելու ցնորալի գաղափարը։

2. Նիկոլ Փաշինյանը, իբրեւ-թե, ամեն երեկո զանգահարում է ինձ եւ խորհուրդներ հարցնում։ Նախ հիշեցնեմ, որ 2012թ. հետո ես Փաշինյանին հանդիպել եմ ընդամենը մեկ անգամ, 2018 թվականի հուլիսի 16-ին, ինչի մասին ՀՀ կառավարության մամլո ծառայությունը հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ։ Դրանից հետո վարչապետի հետ ես որեւէ հեռախոսազրույց կամ միջնորդների միջոցով որեւէ շփում չեմ ունեցել։ Սույն թեմայի առիթով ավելորդ չեմ համարում շեշտել նաեւ հետեւյալ երկու հանգամանքները. ա. ես ընդհանրապես խորհուրդ տալու սովորություն չունեմ, քանի որ համոզմունքս է, որ դրանից ավելի անիմաստ զբաղմունք գոյություն չունի։ Իսկ երբ խորհրդի համար որեւէ մեկը ինձ է դիմում, ես բավարարվում եմ պարզապես խնդրի վերաբերյալ կարծիք հայտնելով, ոչինչ ավելի, եւ բ. եթե ոմանց կարծիքով Փաշինյանին հնարավոր է ուղղորդել խորհուրդներով կամ նրան ինչ-որ բան թելադրել, նրանք կամ չարաչար սխալվում են, կամ ընդհանրապես այդ մարդուն չեն ճանաչում, կամ էլ նրա մասին դատում են սեփական հակումներով։ Ես Փաշինյանից ավելի անկախ եւ ինքնաբավ մարդու չեմ հանդիպել։

3. Ամենաինտենսիվ կերպով հնչեցվող բոթը, սակայն, այն պնդումն է, թե իբր Նիկոլ Փաշինյանը ինձնից որդեգրել է «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձեւը եւ իրականացնում է Ղարաբաղի հարցի կարգավորման իմ «պարտվողական» ծրագիրը։ Միանգամից նշեմ, որ ո՛չ ես, ո՛չ Փաշինյանը երբեւէ «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձեւը չենք օգտագործել։ Դա բացարձակ հերյուրանք է, մոգոնված չարակամների ու ձեռնածուների կողմից։ Ինչ վերաբերում է ղարաբաղյան կարգավորման ծրագրին, ապա, ի տարբերություն ՀՀ երեք նախագահների, Փաշինյանի ծրագիրը դեռեւս հայտնի չէ։ Նա առայժմ բավարարվել է միայն խնդրի վերաբերյալ որոշ սկզբունքների, մասնավորապես, Ղարաբաղի անունից բանակցելու քոչարյանա-սարգսյանական դիրքորոշումից հրաժարվելու եւ ԼՂՀ-ի՝ որպես լիիրավ հակամարտող կողմի երբեմնի կարգավիճակը վերականգնելու  անհրաժեշտության շեշտադրմամբ։ Անհրաժեշտ է ավելացնել նաեւ, որ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ինչպիսի ծրագրով էլ Փաշինյանը հանդես գա, դա լինելու է իր սեփական ծրագիրը, ինչպես եղել է թե՛ իմ, թե՛ Քոչարյանի, եւ թե՛ Սարգսյանի պարագայում։ Հայաստանի յուրաքանչյուր առաջնորդ պատասխանատու է ի՛ր ծրագրի համար, որքան էլ այն ընդհանրություններ ունենա նախորդների ծրագրերի հետ։

4. Հայ Ազգային Կոնգրեսի ս. թ. փետրվարի 16-ի հայտարարության մեջ տեղ գտած սահմանադրության փոփոխության եւ կիսանախագահական կառավարման համակարգի վերականգնմանը վերաբերող առաջարկը, իբրեւ-թե, փորձ է փրկելու Փաշինյանի կառավարության խախուտ դիրքը եւ երկարաձգելու նրա իշխանությունը։ Սրանով, ըստ էության, ճիգ է թափվում Կոնգրեսի առաջարկը դիտելու ոչ թե որպես կուսակցության սկզբունքային դիրքորոշում, այլ որպես տուրք ընթացիկ քաղաքական կոնյունկտուրային։ Ըստ այդմ, դիտավորությամբ մոռացության է մատնվում այն հանգամանքը, որ Կոնգրեսն իր բոլոր պաշտոնական ծրագրերում եւ հայտարարություններում մշտապես դեմ է եղել Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգի ներդրմանը եւ վճռականորեն պայքարել այդ ուղղությամբ, հանրաքվեին մասնակցելով «ակտիվ Ոչ» քվեարկության կոչով։ Այսօր էլ մենք գտնում ենք, որ կառավարման խորհրդարանական համակարգը Հայաստանի առջեւ կանգնած ներկայիս բազմաթիվ մարտահրավերների պարագայում ուղղակի փորձանք է մեր երկրի համար, որովհետեւ այն մշտական ցնցումների եւ սահմանադրական ճգնաժամերի աղբյուր է հանդիսանում։ Այս առումով հատկանշական է, որ նույնիսկ 1995թ. Սահմանադրության ամենաանհաշտ հակառակորդները 1998թ. իշխանափոխությունից եւ 1999թ. հոկտեմբերի 27-ի ողբերգությունից հետո ընդունեցին, որ այդ վտանգավոր ճգնաժամերը հաղթահարվեցին իրենց իսկ կողմից ժամանակին մերժված Սահմանադրության շնորհիվ միայն։ Զարմանալի է հատկապես Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների այսօրվա դիրքորոշումը, կապված Սահմանադրության փոփոխության Կոնգրեսի առաջարկի հետ։ Այդ մարդիկ չեն հասկացել, որ թե՛ իրենց կուսակցությունը, եւ թե՛ իրենց առաջնորդը անցյալ ապրիլին կործանվեցին, ավելի ճիշտ, ինքնասպանություն գործեցին հենց խորհրդարանական կառավարման ներդրման պատճառով։ Գաղտնիք չէ, որ անցումը խորհրդարանական կառավարման համակարգին ոչ թե Հանրապետականի եւ նրա դաշնակից կուսակցությունների սկզբունքային մոտեցման արտահայտությունն էր, այլ նախկին Սահամանադրությամբ Սերժ Սարգսյանի երրորդ անգամ ընտրվելու արգելքի հաղթահարման ձգտումը։ Գաղտնիք չէ նաեւ, որ այդ Սահմանադրությունը կարված էր բացառապես վերջինիս համար։ Եթե Սահմանադրությունը չփոխվեր եւ անցկացվեին նոր նախագահական ընտրություններ, ապա քոչարյանա-սարգսյանական վաչախմբի դեմ կուտակված համաժողովրդական ատելության մթնոլորտում, միեւնույն է, նախագահ էր ընտրվելու Նիկոլ Փաշինյանը, քանի որ դա նրա աստեղային ժամն էր եւ գործող իշխանությունը երկրորդ «Մարտի 1» չէր կարող անել։ Այդ պարագայում 2017թ. ընտրված խորհրդարանը չորս տարի ժամանակ կունենար պահպանելու իր կազմը, ինչը նշանակում է, որ ՀՀԿ-ն եւ իր դաշնակից կուսակցությունները, մեծամասնություն ունենալով, լուրջ հակակշիռ կդառնային Նախագահի համար եւ այսօրվա լուսանցքային վիճակում չէին հայտնվի։

5. Փաշինյանի եւ իմ սերտ համագործակցության ապացույց է համարվում նաեւ այն, թե իբր կառավարությունում որոշ պաշտոնների են նշանակվում Հայ Ազգային Կոնգրեսի անդամներ։ Փույթ չէ, թե խոսքը վերաբերում է ընդամենը մեկ մարդու՝ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանին։ Վերջինս, իր իսկ հայտարարությամբ, կասեցրել է կուսակցական գործունեությունը, ինչը բացարձակապես ավելորդ է դարձնում ՔՊ-ի եւ Կոնգրեսի միջեւ սերտ համագործակցության մասին ցանկացած խոսակցություն։ Այս կապակցությամբ ուզում եմ ամենայն հստակությամբ արձանագրել հետեւյալը։ Հայ Ազգային Կոնգրեսը Նիկոլ Փաշինյանի հաղթանակի կերտմանը մասնակցություն չի ունեցել, չհաշված մեր կուսակցության մի մասի ներկայությունը նրա կազմակերպած համաժողովրդական երթերում եւ հանրահավաքներում։ Այնպես որ, մենք Փաշինյանի հաղթանակի «տորթից» բաժին չենք ակնկալում։ Դրա հետ մեկտեղ բազմիցս հայտարարել ենք, որ ամեն ինչով պատրաստ ենք աջակցելու ՀՀ նոր իշխանությունների՝ մեր երկրի բարգավաճմանը եւ զարգացմանը միտված բոլոր ջանքերին։

Ակնհայտ է, որ վերոհիշյալ եւ նմանատիպ այլ անհեթեթությունների, ստերի եւ հերյուրանքների տարածումը ղեկավարվում է ժողովրդից թալանված հսկայական ֆինանսական եւ մեդիա-ռեսուրսների տիրապետող մեկ կենտրոնից, որի նպատակն է ցանկացած գնով արդարադատությունից փրկել «Մարտի 1»-ի ոճրագործության գլխավոր պատասխանատուներին եւ, օգտվելով գործող իշխանության անխուսափելի սխալներից ու բացթողումներից, դժգոհության ալիք բարձրացնել նրա դեմ եւ պերմանենտ ցնցումների միջոցով տապալել այն ու վերականգնել ավազակապետական վարչակարգը, հոգ չէ, թե դրա հետեւանքով կկործանվեն Ղարաբաղն էլ, Հայաստանն էլ։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ ազգային դավաճանություն։ Պարտված վարչախումբը, փաստորեն, պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին եւ նրա ընտրած իշխանությանը։ Ուստի, ժողովրդի պարտքն է ընդունել այդ մարտահրավերը եւ ուժգին հակահարված տալ հակապետական ուժերին։

Снова на те же грабли. «Паст»Очередной «пузырь» на политическом поле лопнул. «Паст»Когда сформируется новая власть? «Паст» Гуманитарная миссия «Евразии»: возвращение темы Арцаха в медиаповестку, несмотря на попытки её замалчивания. «Паст»Press TV: Иран пригрозил выйти из переговоров, если бомбардировки Ливана возобновятсяПрокуратура отклонила ходатайство об изменении меры пресечения в отношении Давида МинасянаСК Армении: По факту ДТП в селе Агин Ширакской области инициировано уголовное производствоГлавы МИД Армении и Эстонии подписали меморандум о взаимопонимании между двумя ведомствамиЧисло жертв израильских ударов по Ливану возросло до 303Апрельским бенефициаром инициативы Сила одного драма стала НПО Давидбековские игрыСуд признал, что Пентагон не исполнил решение о восстановлении доступа журналистовГлава МИД Эстонии в Ереване сделал выпад в адрес РоссииЦиклон, снег и резкое потепление: погодные качели в Армении2026 год в Армении ожидается водообильным: объемы весеннего половодья составят от 100% до 160% нормыРука помощи для каждой семьи: завершен первый этап поддержки вынужденных переселенцев из АрцахаUcom и Impact Hub Yerevan запускают третий этап программы поддержки зелёных инноваций Юнибанк запустил реферальную акцию «Приглашай друзей и получай бонусы»Team Holding: завершён второй этап размещения долларовых облигаций. Андеррайтер - Freedom Broker Armenia Минус $5,1 млрд за год, долг $14,5 млрд, 74% реэкспорта: арифметика катастрофы Армении«Другу» срочно нужны деньги! IDBank предупреждает об эксплуатации доверия в социальных сетях«Россия с вами» — помощь, которую ждутПустые дома, исчезнувшие субсидии. «Паст»Пашинян втягивает Армению в очень опасную «игру». «Паст»«Когда соответствующие органы годами закрывают на всё глаза» «Паст» Ужас на дорогах Армении. «Паст»Ucom представляет услугу виртуального облачного сервера VPSДжей Ди Вэнс рассказал, почему считает временное перемирие с Ираном «хрупким»IDBank представил инновационные решения для сектора МСП на региональной конференции Союза банков АрменииАрмения–Иран. Сильное партнёрство государств и общность ценностей народов. Арман ВарданянГенпрокурор РА и временный поверенный в делах США обсудили возврат средств от продажи особняка экс-министра финансовВ Армении повысят уровень защиты прав потребителей: Обсуждение законодательного пакетаМинтруда Армении представило на общественное обсуждение проект жилищного обеспечения многодетных семейАрмянский национальный конгресс: С усилением Ирана мир наступает и для АрменииЦены на газ в Европе упали на 18,5% на фоне временного перемирия между США и ИраномЖенщина сорвала джекпот в 1 млн. долларов, используя одну и ту же комбинацию чисел на протяжении многих летТрамп принял 10 требований Ирана перед двухнедельным перемириемДо 25% idcoin при покупке авиабилетов с премиальными картами IDBankNHK: негативное влияние ситуации в Персидском заливе на экономику сохранитсяАрмения приветствовала резолюцию ГА ООН о создании, реализации и пересмотре мандатовНа дороге Сисиан-Горис грузовик вылетел в кюветIDBank и Idram рядом с НПО «Матемик»IDBank — участник региональной конференции Союза банков АрменииЮнибанк примет участие в выставке Leasing Expo 2026АНО «Евразия» подвела итоги двухлетней работы и открыла прием заявок на премию 2026 годаРазве никто не знал закон,порядок и правила? «Паст»Почему не позволили выступать с произведениями Арама Хачатуряна? «Паст»В Азербайджане готовятся к горнодобывающему буму, а у нас?.. «Паст»Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю праздника Материнства и красотыОсь консолидации: «Сильная Армения»: на политической арене формируется новый центр. «Паст»Армянская Апостольская Церковь подвергается давлению. Армянский народ обращается во Всемирный совет церквей (видео)