Կիեւի «Արսենալը» հայտավորել է Գեղամ Կադիմյանին
СПОРТ«Վորսկլայից» հեռացած 26-ամյա հարձակվող Գեղամ Կադիմյանը կշարունակի ելույթներն Ուկրաինայի առաջնությունում:
Հայաստանի հավաքականի թեկնածուն համալրել է Կիեւի «Արսենալը», որի կազմում վերջին շրջանում անցնում էր փորձաշրջան: Նոր թիմում Կադիմյանը կխաղա 7 համարի մարզաշապիկով: «Արսենալը» հայ ֆուտբոլիստին հայտավորել է Ուկրաինայի Պրեմյեր լիգային:
Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում «Արսենալը» 8 միավորով վերջին տեղում է:
Գեղամ Կադիմյանը 2017 թվականից էր խաղում «Վորսկլայում», որի կազմում մասնակցել է 31 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում: Հայաստանի հավաքականում անցկացրած 10 խաղում նա դարձել է 2 գոլի հեղինակ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



