«Մանչեսթեր Սիթին» եզրափակիչում 11 մետրանոցներով հաղթեց «Չելսիին»
СПОРТՖուտբոլի Անգլիական լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչում գործող գավաթակիր «Մանչեսթեր Սիթին» հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեց Լոնդոնի «Չելսիին»։ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացած հանդիպման հիմնական եւ ավելացված ժամանակն ավարտվեց 0:0: հաշվով:
«Մանչեսթեր Սիթին» պաշտպանեց տիտղոսը եւ 6-րդ անգամ հաղթեց Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունում:
Սա «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Խոսեպ Գվարդիոլայի 25-րդ տիտղոսն էր մարզչական կարիերայում: Վերջին 6 տարում մանչեսթերյան ակումբը չորրորդ անգամ հաղթեց այս մրցաշարում:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին» նախորդ անգամ հանդիպել էին փետրվարի 10-ին, երբ Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթել էր 6։0 հաշվով։ Ավելի վաղ բրիտանական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին պաշտոնանկ կարվի Անգլիական լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչում պարտվելու դեպքում։
Անգլիական լիգայի գավաթ, եզրափակիչ
«Չելսի» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0:0 (11 մետրանոցներով՝ 3:4)