Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Գագիկ Համբարյան. «Պարոն Փաշինյանը փորձում է իր ղեկավարած կառավարության բացթողումներն ու սխալները բարդել ժողովրդի վրա»

ИНТЕРВЬЮ

Ամենազարմանալին այն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ շուտ մոռանում է ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ քաշված թեզերը: Մեզ հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ խոսելով վարչապետի այն շեշտադրումների մասին, համաձայն որոնց, կարևորը միայն «ի՞նչ է արել կառավարությունն ինձ համար» հարցադրումը չէ, կարևոր է նաև, թե «ինչ ես արել դու»:

«Մեկ տարի էլ դեռ չի անցել, և հասարակությունը շատ լավ հիշում է, որ նույն Ն.Փաշինյանը մեղադրում էր նախորդ իշխանություններին մենաշնորհների, ինչպես նաև ներդրողների համար անբարենպաստ իրավիճակներ ստեղծելու մեջ: Մեղադրում էր նաև թոշակները, նպաստներն ու աշխատավարձները չբարձրացնելու մեջ: Հիմա ի՞նչ է փոխվել: Նախորդ իշխանություններն էլ էին ամեն ինչ բարդում ժողովրդի վրա, բայց շատ դեպքերում գոնե չէին արտահայտվում, ամեն ինչ անում էին, որ ժողովուրդն իր գլխի ճարը տեսնի, իսկ ժողովուրդն էլ ընդունել էր պասիվ բողոքավորի կեցվածքն ու լ քում էր Հայաստանը: Հիմա պարոն Փաշինյանը եկել է իշխանության և կարող է կյանքի կոչել այն բոլոր թեզերը, որ ինքն էր առաջ տանում: Բայց հետաքրքիր է՝ ի՞նչն է փոխվել: Այս առումով, որպես ՀՀ քաղաքացի, հարց ունեմ վարչապետին: Ես, որպես դասախոս, ի՞նչ պետք է անեմ, երբ Շիրակի պետական համալսարանի հարցը կրկին անտեսվում է: Ես միայնակ պայքարում եմ այդ հիմնարկի կոռուպցիայի ու անարդարությունների դեմ: Պայքարեցի նախորդների օրոք՝ գործից ազատեցին, հիմա եմ պայքարում՝ ձայն բարբառո հանապատի: Հիմա վարչապետն ի՞նչ է առաջարկում, ի՞նչ անեմ՝ ինքնահրկիզվե՞մ, հացադուլ հայտարարե՞մ, թե՞ գործադուլ: Պարոն Փաշինյանը փորձում է իր վրա դրված պարտականությունները բարդել ժողովրդի վրա՝ շատ լավ հասկանալով, որ ժողովուրդը դրանք ի կատար ածելու ո՛չ հնարավորություններ և ո՛չ էլ լծակներ ունի»,–ասաց քաղաքագետը:

Նրա խոսքով, հիմա խնդիրն այն է, որ 10 ամիս լինելով ՀՀ ղեկին՝ պարոն Փաշինյանի իշխանությունը չի կարողացել որևէ ոլորտում ինչ–որ ձեռքբերումներ ունենալ:

«Եվ շատ զարմանալի է, որ պարոն Փաշինյանը փորձում է իր ղեկավարած կառավարության բացթողումները, սխալները և չիրականացված խոստումները բարդել ժողովրդի վրա: 10 ամիսը փոքր ժամանակահատված չէր ինչ–որ մի ոլորտում շոշափելի հաջողությունների հասնելու համար, բայց որևիցե շոշափելի արդյունք ես չեմ տեսնում»,– ասաց նա՝ հավելելով, որ ընդհանրապես կառավարությունը պետք է պատասխանատվություն ունենա:

«Եթե ունենանք այնպիսի կառավարություն, որը չի գիտակցում այդ պատասխանատվությունը, կամ, ինչպես հիմա, խնդիրներին կիսատ–պռատ լուծումներ է տալիս, ապա այդ իրավիճակը հետագայում բումերանգի նման հարվածելու է նույն իշխանություններին: Ես մեկ այլ վտանգ ևս տեսնում եմ: Հայաստանի ներքաղաքական իրավիճակին խառնվում են ուժեր, որոնք ունեն իրենց շահերը, և որոնք ՀՀ–ից չեն: Գլոբալ առումով ՀՀ ներքաղաքական իրավիճակով հետաքրքրված են խոշորագույն երկրներ, որոնք ունեն իրենց շահերը, և փորձում են ամրապնդել իրենց դիրքերը: Իսկ ձախողումները հասարակության վրա բարդելն ամենաթույլ քայլերից մեկն է, որը կարող է անել իշխանությունը: Եվ եթե հեղափոխության շնորհիվ իշխանության եկած ուժը որևէ շոշափելի արդյունքի չի հասնում, և հասարակությունն այդ իրավիճակից դժգոհ է, մեխանիկորեն դրանից օգտվելու են այն օտար ուժերը, որոնք իրենց սեփական շահերն ունեն մեր տարածաշրջանում, առավել ևս՝ ՀՀ–ում: Այդ մարտահրավերին դիմակայելու համար ամենակարևորն ամուր Հայաստան ստեղծելն է, և այս իշխանությունները իշխանության են եկել հենց այդ կարգախոսի ներքո: Ներկայիս իշխանությունները նախորդներին բազմաթիվ ձախումների մեջ էին մեղադրում, և այդ մեղադրանքները իսկապես հիմքեր ունեին: Բայց խնդիրը հիմա հետևյալն է. նախորդ իշխանությանը մեղադրելով՝ գալ իշխանության ու կրկնել գրեթե նույն սխալները՝ սա արդեն գործող իշխանության բացթողումներից մեկն է»,–եզրափակեց քաղաքագետը:

 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%