Փլուզում Գյումրի քաղաքում. տարհանել են 10 բնակչի
ОБЩЕСТВОՓրկարար ծառայությունը հունիսի 20-ին, ժամը 00.07-ին տեղեկություն է ստացել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի փողոցի թիվ 7 հասցեում գտնվող թիվ 2 քիսաքանդ հանրակացարանում փլուզվել է պանելային հատվածը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ մասնակի փլուզվել է շենքի տանիքը (մոտ 60 քմ) եւ կողային պատը (մոտ 100 քմ). տուժածներ չկան: Շենքն ունի 4-րդ կարգի վթարայնության աստիճան:
Հրշեջ-փրկարարները սահամանազատել են վտանգավոր հատվածը եւ տարահանել 10 բնակչի:
Նշված հատվածում ոստիկանության Կումայրու բաժնի աշխատակիցները սահմանել են հերթապահություն:
Դեպքի մասին տեղեկացվել է ՃԿԱԿ-ում ՀՀ քաղաքաշինության նախարարության պատասխանատուն:
1
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
2
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
3
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
4
Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank
5
Стартовал финальный этап турнира Junius



