Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի միջև ոչ մի կոնֆլիկտ չկա ու չի կարող լինել»

ИНТЕРВЬЮ

Արցախի՝ 2020 թվականին սպասվելիք նախագահական, ինչպես նաև ԱԺ ընտրություններին դեռ բավականին ժամանակ կա, բայց ընտրություններին ընդառաջ Արցախի ներքաղաքական կյանքում արդեն իսկ բուռն զարգացումներ են նշմարվում:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի դիտարկմամբ, իրավիճակը, ընդհանուր առմամբ, տեղավորվում է նորմալ քաղաքական գործընթացի տրամաբանության շրջանակում:

Այդուհանդերձ, փորձագետը նկատում է. «Այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում, չեն կարող չանդրադառնալ նաև Արցախի ու արցախցիների տրամադրությունների վրա: Եվ այդ տրամադրություններն էլ հենց կատալիզատորի դեր են կատարում այս նախնական նախընտրական գործընթացների համար: Իսկ որոշ գործիչներ, այո, շտապում են իրենց կերպարով ներկայանալ հանրությանը, ինչպես նաև ճշգրտում են իրենց կողմնակիցների շրջանակները: Սա նորմալ քաղաքական գործընթաց է՝ միանգամայն անկանխատեսելի ելքերով»:

Արցախի և Հայաստանի նոր իշխանությունների հարաբերությունները դեռ շարունակում են տարբեր կերպ մեկնաբանվել: Կան դիտարկումներ առկա ինչ–ինչ հակասությունների մասին, կան նաև կարծիքներ, համաձայն որոնց, ոչ մի կոնֆլիկտի մասին խոսք լինել չի կարող:

Ռուբեն Մեհրաբյանը մեզ հետ զրույցում այս առումով ընդգծեց, որ համամիտ է երկրորդ հատվածի հետ:

«Ոչ մի կոնֆլիկտ չկա և չի կարող լինել: Պաշտոնական Երևանը և պաշտոնական Ստեփանակերտը սերտորեն համագործակցել և համագործակցում են: Եվ ինչ իրադարձություններ էլ որ տեղի ունենան, շարունակելու են համագործակցել: Այդուհանդերձ, այն արմատական փոփոխությունները, որոնք տեղի ունեցան և տեղի են ունենում Հայաստանում, որոշակի թյուրընկալումներ կարող են առաջացնել Ստեփանակերտում, բայց այդ թյուրընկալումները միանգամայն հաղթահարելի են: Եվ ես ընդհանրապես չեմ կիսում այդ դրամատիկ, հեռու գնացող եզրակացությունները: Կոնֆլիկտ չկա և չի կարող լինել: Դա ուղղակի հակատրամաբանական է, եթե հաշվի ենք առնում ՀՀ–ի և Արցախի իրական շահերը»,–ասաց փորձագետը:

Ինչ վերաբերում է վերջին շրջանում Արցախի հիմնահարցի բանակցային գործընթացի շուրջ առկա իրավիճակին, Ռ. Մեհրաբյանը նախ նշեց, որ առաջընթացը մեկն է, և այն փաստում է բանակցային գործընթացի շարունակման մասին. «Փաստ է նաև, որ ամեն անգամ պայմանավորվածություն է ձեռք բերվում այդ գործընթացը շարունակելու մասին: Հետևապես, այլ բան այս պահին չկա: Մնացածն արդեն պետք է տեսնենք, թե ինչ ուրվագծեր և ինչ դրսևորումներ կլինեն»:

Ինչ վերաբերում է «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» ընդգծմանն ու դրան զուգահեռ Ադրբեջանի չփոփոխվող քաղաքականությանը, Ռ. Մեհրաբյանն ընդգծեց. «Կարծում եմ՝ այդ կոչը ուղղակի չէր կարող չլինել: Ի վերջո, խաղաղ բանակցությունների միջնորդները հակառակը չէին կարող ասել: Բայց մյուս կողմից էլ հասկանում ենք, որ Ադրբեջանը, լինելով տարածաշրջանի վերջին բռնապետությունը, պարզապես հիմնված է հենց այդ ատելության խոսքի, թշնամանք սերմանելու վրա, և դա մի կոչով չէ, որ կարող է վերանալ»:

Վերադառնալով բուն գործընթացին, Հայաստանի անելիքներին՝ փորձագետն ընդգծեց, որ քսան տարվա ընթացքում ձևավորվել էր հետևյալ ֆորմատը. ««Ինչ է թե Հայաստանի ղեկավարը Ղարաբաղից է, ապա նա կարող է բանակցություններ վարել նույն Հայաստանի և Արցախի անունից»: Նիկոլ Փաշինյանը հենց սրա հետ կապված արեց շատ կարևոր հայտարարություններ՝ առաջ բերելով ընդհանրապես մանդատի հարցը»:

Նշենք, որ Ն. Փաշինյանը մի քանի անգամ շեշտել է, որ Արցախի անունից պետք է խոսի Արցախի իշխանությունը:

«Բայց հարց է՝ ներկայանալով և մնալով որպես տարածաշրջանում միակ և վերջին բռնապետություն՝ Ադրբեջանն արդյոք կարո՞ղ է այդ մանդատի առկայության դեպքում նույն հարթության վրա հանդես գալ: Այդ մանդատն Ադրբեջանում ձեռք է բերվել միանգամայն այլ ընթացակարգերով, որոնք կապ չունեն եվրոպական ստանդարտների հետ, կապ չունեն Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորությունների հետ: Հետևապես, այստեղ խնդիր է առաջանում: Խնդիրն այն է, որ մինչև Արցախի հարցի լուծմանը ձեռնամուխ լինելը պետք է լուծել նախ Ադրբեջանի հարցը: Այսինքն, այդ միակ և վերջին բռնապետության հարցը: Բռնապետություն, որն իր ներքին ամրության համար կենսականորեն հայ թշնամու կերպարի անհրաժեշտությունն ունի»,–ասաց նա՝ միաժամանակ կարևորելով հայաստանյան իշխանությունների լեգիտիմությունը, ինչպես նաև այն, որ Հայաստանն ընդհանրապես թշնամու կերպարի կարիք չունի:

 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%