Արթիկի ոսկերչական խանութում ավազակային հարձակում կատարած անձը՝ Սարատակ գյուղի բնակիչ Համազասպ Մնացյանը, ձերբակալվել է
ОБЩЕСТВОՓետրվարի 27-ի առավոտյան Արթիկի Աբովյան փողոցում ոստիկանության պարեկապահակետային ծառայողները շրջայցի ժամանակ ոսկերչական խանութի դիմաց նկատել են դանակը ձեռքին դիմակավոր մի տղամարդու. ավազակային հարձակում էր կատարվում:
Դիմակավոր անձն արդեն վնասած է եղել խանութի տիրոջ ձեռքը: Իրավապահները գործել են արագ ու պրոֆեսիոնալ: Ձեռնամարտի հնարքների կիրառմամբ կասկածյալին վնասազերծելուց հետո պարեկայիններն ահազանգել են ոստիկանության Արթիկի բաժին:
Հարձակում կատարած անձը բերման է ենթարկվել ոստիկանության Արթիկի բաժին, որտեղ էլ իրավապահները պարզել են նրա ինքնությունը` Սարատակ գյուղի բնակիչ Համազասպ Մնացյան:
Ավազակության փաստով հարուցվել է քրեական գործ:
Համազասպ Մնացյանը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



