Նիկոլ Փաշինյանը շրջել է Սպահանի մզկիթներում և «Ալի Քապու» պալատում (տեսանյութ)
ОБЩЕСТВОՇարունակվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Իրան: Վարչապետն ու իր գլխավորած պատվիրակությունը շրջայց կատարեցին Սպահան քաղաքում: Նրանք շրջեցին «Իմամի», «Շեյխ Լոֆթոլլահ» մզկիթներում, «Ալի Քապու» պալատում:
Ողջ ընթացքում Հայաստանի պատվիրակությանը ուղեկցել է Սպահանի նահանգապետ Աբբաս Ռեզային:
Մզկիթներից մեկում հայկական պատվիրակության այցը համընկել էր կեսօրի աղոթքի հետ:
Հայաստանի վարչապետը այցելել է նաև «Քեսարիեհ Բազարի», ծանոթացել տեղի մշակույթին:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի այցը Իրան մեկնարկել է երեկ՝ մայրաքաղաք Իրանից: Հայաստանի վարչապետը երեկ հանդիպել է Իրանի նախագահի, ԱԺ նախագահի ու հոգևոր առաջնորդի հետ, առանձնազրույցներ ու բանակցություններ ունեցել: Այսօր Ն. Փաշինյանը ժամանել է Սպահան:



1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



