Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ծաղ­կե­փո՞ւնջ, թե՞ «Կա­լաշ­նի­կով». ընտ­րեք ինք­ներդ

ОБЩЕСТВО

Վաճառվում է «Մակարով» տեսակի ատրճանակ, մի քանի անգամ օգտագործված, շատ լավ վիճակում, կամ՝ վաճառվում է «Սայգա МК-03 7,62» «Կալաշնիկով» տեսակի զենք, և այլն: Սրանք համացանցում տարածված հայտարարություններ են, որոնք առաջին հայացքից սարսափ են առաջացնում: Բայց, պարզվում է, զենքը նույնպես ապրանք է, որը, ինչպես այլ երկրներում, այնպես էլ Հայաստանում կարելի է համացանցի միջոցով գնել կամ վաճառել: Եվ որքան էլ զենքից կիլոմետրով հեռու մարդու համար հասկանալի չեն դրանց մակնշման տարբերությունները, առաջին միտքը, որ վաճառվող ապրանքների ցանկում տեսնելիս սկսում է անհանգստացնել, կարող է այսպիսի բովանդակություն ունենալ. «Էհ, աշխարհ, աշխարհ, այս ո՞ւր ենք հասել, որ արդեն կենցաղային իրերի նման զենքն էլ կարող ենք երկրորդային շուկայից գնել»:

Իսկ եթե հանկարծ մի օր ձեր չափահաս դարձած երեխան որոշի ծաղկեփնջի փոխարեն ատրճանակ նվիրել, խորհուրդ ենք տալիս ուշագնաց լինելուց առաջ նախ ծանոթանալ, թե նվեր ստացած զենքն ինչ բնույթի է:

«Որսակ» հայ որսորդների և ձկնորսների միության նախագահ Տարոն Բրսոյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ վաճառվող «Մակարովն» օդաճնշիչ ատրճանակ է, որի ազատ վաճառքը մեր երկրում օրենքով թույլատրվում է: «Այն սպորտային ատրճանակ է, բայց կան նաև գազային ատրճանակներ, որոնք արդեն թույլտվությամբ են վաճառվում: Այսինքն, քաղաքացին գազային ատրճանակ ձեռք բերելու համար նախ պետք է թույլտվություն ստանա, որից հետո միայն կկարողանա գնել այն: Մարդիկ իրավունք ունեն իրենց զենքը համացանցի միջոցով վաճառելու հայտարարություններ տարածել, բայց գնելու ժամանակ, միևնույն է, գնորդը պետք է թույլտվություն ունենա: Այս ամենից հետո անվանափոխություն է արվում, ինչը օրենքի շրջանակներում է: Այսինքն, այստեղ խնդիրներ չկան»,- ասաց Տ. Բրսոյանը: 

Նա բացառեց այն վարկածը, որ նման հայտարարությունները կարող են խայծ լինել, որի պատրվակով հնարավոր լինի իրականում մարտական զենքի առևտուր իրականացնել: Կազմակերպության ղեկավարը նշեց նաև, որ եթե անգամ համացանցի միջոցով մարտական զենք վաճառելու մասին հայտարարություն լինի, ապա, միևնույն է, առանց համապատասխան գրանցումների հնարավոր չի լինի այն գնել: 

«Մարդիկ ինչպես իրենց տունը կամ այլ սեփականությունն իրավունք ունեն վաճառելու, այնպես էլ նշված ապրանքը: Եվ ինչպես անշարժ գույք գնելիս առք ու վաճառքը կադաստրում է ֆիքսվում, այնպես էլ զենքի դեպքում է անվանափոխություն իրականացվում»,- ասաց Տ. Բրոսյանը:

«Զենքի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածում նշված է, որ մեխանիկական փոշեցրիչները, աերոզոլային և այլ սարքերը, որոնք լիցքավորված են արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով, էլեկտրահարող սարքերը, կայծային պարպիչները, ոչ ավելի, քան 7,5 ջոուլ փողային էներգիայով և մինչև 4,5 մմ տրամաչափով օդաճնշիչ զենքի տեսակները գրանցման ենթակա չեն, և քաղաքացին իրավունք ունի դրանք ձեռք բերել առանց լիցենզիայի: 

Այսինքն, եթե թվարկվածից մի քանիսն անգամ համարվում են սպորտային-ժամանցային զենքի տեսակներ, ամեն դեպքում այն կրելու, առավել ևս հասարակական վայրեր այցելելու իրավունք չկա: Այն կարելի է միայն պահել տանը, իսկ տեղափոխել կարելի է պայուսակի մեջ դրած կամ մեքենայով: Ինչ վերաբերում է դրանց օգտագործման իրավունքին, ապա դա թույլատրվում է միայն սեփական տարածքում կամ հրաձգարանում օգտագործել: 

Հետաքրքիր է, որ շատ երկրներում, նաև Ռուսաստանի Դաշնությունում այն կարելի է անգամ սուպերմարկետից ձեռք բերել: Այսինքն, պարտադիր չէ, որ այն միայն զենքի խանութում վաճառվի: Այլ կերպ ասած, մեծ հաշվով սա բավականին հետաքրքիր «խաղալիք է», որով խաղալ պարզապես խորհուրդ չի տրվում: Ի դեպ, օդաճնշիչ ատրճանակներն այնպես են պատրաստված, որ ներսից փոփոխության ենթարկելու հնարավորություն չկա: «Այն որևէ ձևով մարտական զենքի վերածել չի լինի: Դա անհնարին է: Այնպես որ, ամեն ինչ կարգավորված է օրենքով, և այդ մասով Հայաստանում խնդիր չկա»,- ասաց Տ. Բրսոյանը:

Ի դեպ, օդաճնշիճ սարք-ատրճանակները վաճառվում են 65-ից մինչև 110 հազար դրամով: Գազայինները մի քանի անգամ ավելի թանկ արժեն: Ինչ վերաբերում է ակոսափող զենք գնելու իրավունք ստանալուն, ապա սովորական քաղաքացին պետք է 5 տարվա ողորկափող զենք կրելու, օգտագործելու իրավունք ունենա, որպեսզի կարողանա ակոսավորի իրավունք ստանալ: Գազային զինատեսակները նույնպես, թեև կրելու իրավունք կա, սակայն ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար հարկավոր է լուրջ քննություն անցնել: Բացի այդ, գազային զենքերն անվանական թույլտվությամբ են վաճառվում, որտեղ ֆիքսվում է նաև, թե տվյալ անձի կողմից կոնկրետ ո՞ր զինատեսակն է գնվել:

Կարճ ասած՝ զենքը խաղալիք չէ, ու եթե անգամ կան խաղալիք կոչվող տեսակներ, պետք է իմանալ, որ եթե տանը զենքի որևէ տեսակ կա, ապա դրա պահպանման ու տեղափոխման ժամանակ դրա հանդեպ մշտապես հատուկ ուշադրություն պետք է պահպանվի:

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%