Փարաքարում 59 դանակի հարվածով Անահիտ Զաքևոսյանին սպանողը հետքեր է թողել, ինչ են խոստանում սպանվածի հարազատներն ականատեսին. Armlur.am (տեսանյութ)
ВИДЕО
Փետրվարի 5-ին` երեկոյան ժամը 21:00-ի սահմաներում, Փարաքար համայնքում դանակի 59-ը հարվածով սպանվեց Փարաքար գյուղի 51-ամյա բնակչուհի Անահիտ Զաքևոսյանը:
Մեկնած օպերատիվ խումբը Փարաքար գյուղի Բաղրամյան փողոցի թիվ 13 տան ննջասենյակում հայտնաբերել է նույն տան բնակչուհի, 1964 թ. ծնված Անահիտ Զաքևոսյանի դիակը` կտրող-ծակող գործիքից ստացած բազմաթիվ վնասվածքների հետքերով:
Ո՞վ կամ ինչո՞ւ սպանեց երեք երեխաների մորը: Եթե հանցագործի կամ հանցագործների նպատակը Զաքևոսյաններին կողոպտելն էր, ապա ինչո՞ւ հանցագործությունը ավարտին չհասցվեց, և հանցագործը բավարարվեց Անահիտի սպանությամբ:
Եվ այսպես, բացահայտումը Փարաքար համայնքում էր` հասկանալու համար կատարված ողբերգական դեպքի հնարավոր դրդապատճառները:
1
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
2
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
3
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
4
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри
5
«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу



