Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը փակ են
ОБЩЕСТВОՀայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 2-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը բքի պատճառով միակողմանի դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ են:
Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածը և Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհները բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի են:
Սևանի թերակղզուց դեպի Ծովագյուղ ճանապարհահատվածում, Ապարանի և Գավառի ավտոճանապարհներին և Ճամբարակի լեռնանցքում գետնաբուք է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
1
Геополитическое балансирование — на «нитке». «Паст»
2
Почему не позволили выступать с произведениями Арама Хачатуряна? «Паст»
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» генерал-майора Аршака Карапетяна с Пасхой
4
В Азербайджане готовятся к горнодобывающему буму, а у нас?.. «Паст»
5
Разве никто не знал закон,порядок и правила? «Паст»



