Չելյաբինսկում 47 երեխայի տեղափոխող ավտոբուսը հայտնվել է ճանապարհամերձ առվում
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի Դաշնության Չելյաբինսկի մարզում 47 երեխայի տեղափոխող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և հայտնվել ճանապարհամերձ առվում: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով մարզային իշխանություններին, տուժողներ չկան:
Դաշնային ավտոճանապարհների վարչության տվյալներով՝ երեխաներին տեղափոխող ավտոբուսը ձյան տեղումների պատճառով է հայտնվել ճանապարհից դուրս:
Երեխաներին տեղափոխող ավտոբուսը, փորձելով խուսափել վթարից, խցանվել էր առվում: Երեխաների կյանքին և առողջությանը ոչինչ չի սպառնում: Այս պահին ավտոբուսը շարունակում է երթևեկությունը դեպի նախատեսված վայր: Նշվում է, որ ավտոբուսը Սատկա քաղաքից ուղևորվելիս է եղել Չելյաբինսկ:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



