Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը մասնակցում է Սենթ Լուիսի մրցաշարին
СПОРТ
ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում մեկնարկել է շախմատի Spring Classic մրցաշարը, որին մասնակցում են 10 գրոսմայստեր:
ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Ռուստամ Կասիմջանովը, հանրահայտ գրոսմայստեր Վասիլի Իվանչուկը, 2710 միջազգային գործակից ունեցող Լե Քուան Լեմը: Մրցաշարին մասնակցում է նաև ԱՄՆ-ն ներկայացնող մեր հայրենակից, գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը:
Մրցաշարի առաջին տուրում Հակոբյանը հաղթանակ տոնեց Իվանչուկի նկատմամբ, երկրորդում պարտվեց Բոկ Բենջամինին, իսկ երրորդում ոչ-ոքի խաղաց Թարի Արյանի հետ:
Կայացած 3 տուրից հետո աղյուսակը 2-ական միավորով գլխավորում են Ջեֆֆրի Սյունը, Իլյա Նիժնիկը և Թարի Արյանը: Հակոբյանը վաստակել է 1.5 միավոր և կիսում է 4-րդ հորիզոնականը:
1
Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»
2
Отказ от традиционных ценностей ведёт не к свободе, а к хаосу
3
Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»
4
А как будут определены 300-500 тысяч? «Паст»
5
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие



