Աբովյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկի գետնանցումում քաղաքացու վերարկուի գրպանից բջջային հեռախոս են գողացել
ОБЩЕСТВО2018թ. դեկտեմբերի 16-ին, ժամը 15.59-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել 23-ամյա մի քաղաքացուհի և հայտնել, որ նույն օրը, ժամը 14.40-ին, Աբովյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկի գետնանցումում վերարկուի գրպանից գողացել են «Սամսունգ» մոդելի բջջային հեռախոսը: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելով, գողությունը կատարելու կասկածանքով, 2019 թ. մարտի 5-ին, ժամը 18.00-ին, Մոսկովյան և Աբովյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Արտակ Խ.-ին և 1991 թ. ծնված Նարեկ Ս.-ին:
Արտակ Խ.-ն տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
1
На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»
2
Противоположная сторона… антицерковной «реформы»: «Паст»
3
Клеймированный стигмой стыда и позора: кого радуют действия властей Армении? «Паст»
4
Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия им
5
Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»



