Պրոֆեսիոնալ ռինգում հանդես եկող բոլոր բռնցքամարտիկները կարող են մասնակցել Օլիմպիական խաղերին
СПОРТԲռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի գլխավոր համաժողովի ընթացքում որոշում է ընդունվել, որ այսուհետ Օլիմպիական խաղերին կարող են մասնակցել նաև պրոֆեսիոնալ ռինգում հանդես եկող բոլոր բռնցքամարտիկները:
Այս մասին հայտնում է Punch Boxing Armenia-ի ֆեյսբուքյան էջը:
Մինչ այդ, Օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորություն ունեին այն բռնցքամարտիկները, ովքեր պրոֆեսիոնալ ռինգում չունեին անցկացրած 15-ից ավելի մենամարտ:
Նշենք, որ Հայաստանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Արամ Ավագյանը, Գոռ Երիցյանն ու Նարեկ Աբգարյանը մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ արդեն սկսել են մարզուներն ԱՄՆ-ում:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներում Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերին է նախապատրաստվում նաև Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը:
ԱՄՆ-ում հայ բռնցքամարտիկները սպարինգ մենամարտեր կունենան աշխարհահռչակ բռնցքամարտիկների հետ: