«Մակարովով» 20-ամյա աղջիկ է բերման ենթարկվել Սևակի փողոցից
ОБЩЕСТВОՄարտի 6-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության Մուշի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողները, ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով, Պ.Սևակի փողոցի թիվ 4 հասցեի դիմացից բերման են ենթարկել 20-ամյա քաղաքացուհու: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Նրա խուզարկությամբ գոտկատեղի հետին ձախ հատվածից հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակին նմանվող առարկա, որի պահեստատուփի մեջ առկա էր գլանանոթ՝ լիցքավորված պղնձագույն գնդիկներով:
Հայտնաբերվածի վերաբերյալ քաղաքացուհին հայտնել է, որ այն պատկանում է իր հորը, որը բացակայում է ՀՀ-ից: Աղջիկը հայտնել է նաև, որ առանց ծնողներին տեղյակ պահելու ատրճանակը պահել է իր մոտ՝ պաշտպանվելու համար:
Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է քննություն:
1
Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»
2
Во Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрд
3
Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»
4
Отказ от традиционных ценностей ведёт не к свободе, а к хаосу
5
Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»



