Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղում տեղի ունեցած վիճաբանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել. ԱՀ ոստիկանություն
ОБЩЕСТВОԱրցախի Հանրապետության ոստիկանությունը պարզաբանել է, որ սույն թվականի մարտի 1-ին Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղում տեղի ունեցած վիճաբանության դեպքի առթիվ, նույն օրը ԱՀ ոստիկանության քննչական վարչությունում ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է` մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված խուլիգանություն, հարուցվել է քրեական գործ։
Կատարած արարքի համար Մարտակերտի շրջանի բնակիչներ` 1996թ. ծնված Ա.Լ-ին մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով, 1987թ. ծնված Բ.Ա-ին և 1982թ. ծնված Մ.Բ.-ին նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման համար։
Ա. Լ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Նախաքննությունը շարունակվում է։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как вы думаете, где будет Армения?



