ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հնգօրյա այցով կմեկնի ԱՄՆ
ОБЩЕСТВОՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հնգօրյա այցով կմեկնի ԱՄՆ: Նա կմասնակցի մարտի 11-ից 22-ը Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 63-րդ նստաշրջանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նախարար Բաթոյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:
«Այս տարի նստաշրջանի առաջնային թեման է լինելու սոցիալական պաշտպանության համակարգերը, գենդերային հավասարության և կանանց ու աղջիկների կարողությունների զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներն ու հանրային ծառայությունների հասանելիությունը»,-նշել է Զարուհի Բաթոյանը:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



